Մոսկվայում «անօրինական միգրացիայի» դեմ ռեյդեր են իրականացվել․ ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, 30-ը՝ արտաքսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները ռեյդեր են անցկացրել՝ «անօրինական միգրացիայի հայտնաբերման համար»։ Այս մասին հայտնել է Մոսկվայի Քննչական կոմիտեն: Գերատեսչությունը չի նշել, թե երբ են տեղի ունեցել ռեյդերը, գրում է Meduza-ն։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «ստուգել են» Մոսկվայի հոսթելներն ու աղոթատեղիները՝ «անօրինական միգրացիայի ուղիները» հայտնաբերելու համար։ Ավելի քան 500 մարդ տարվել է ոստիկանություն՝ ստուգման։ Ռուսաստանից ավելի քան 30 մարդ է արտաքսվել երկիր մուտքի և կեցության կանոնները խախտելու համար: Քննիչները նշել են, որ խուզարկության ժամանակ հայտնաբերել են մեկ անձի, որը գտնվել է դաշնային հետախուզման մեջ:

2024 թվականի մարտին «Կրոկուս Սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո Ռուսաստանի իշխանություններն ակտիվորեն խստացնում են միգրացիոն քաղաքականությունը։ Ի թիվս այլ բաների՝ նրանք սահմանափակել են ամուսնության միջոցով Ռուսաստանում բնակության թույլտվություն ստանալու պարզեցված ընթացակարգը, հաստատել  արտաքսման նոր ռեժիմ և արգելել ռուսերեն չիմացող միգրանտների երեխաների ընդունումըլ դպրոցներ։

Ռուսաստանում նույնպես գործարկվել է վերահսկվող անձանց ռեեստր։ Իշխանություններն այնտեղ գրանցում են երկրում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։ Գրանցամատյանում ընդգրկվածներն արմատապես զրկվում են իրենց իրավունքներից։

Ռեեստրի աշխատանքի սկսվելուց հետո միգրանտները բողոքում են, որ իրենք անհիմն և սխալմամբ են ներառվել այդ ցուցակում։ Բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն անընդհատ ռեյդեր են անցկացնում և ստիպում աշխատանքային միգրանտներին՝ պայմանագրեր կնքել ՌԴ Պաշտպանության նախարարության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի