ՌԴ օդանավակայաններում 2 օրվա ընթացքում ավելի քան 2000 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել․ վնասը գնահատվում է տասնյակ միլիարդավոր ռուբլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի օդանավակայաններում տրանսպորտային կոլապսը, որը սկսվել է հուլիսի 5-ի գիշերը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով, հուլիսի 7-ի առավոտվա դրությամբ՝ ազդել է ավելի քան երկու հազար չվերթի վրա: Ռոսավիացիայի տվյալներով՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 7-ի առավոտյան ժամը 6:00-ն ընկած ժամանակահատվածում ավիաընկերությունները չեղարկել են 485 չվերթ, 88 չվերթ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ, իսկ 1,9 հազար չվերթի ուշացում է գրանցվել։ Առավել շատ տուժել են Մոսկվայի «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Նիժնի Նովգորոդի «Չկալով» («Ստրիգինո») օդանավակայանները, գրում է Meduza-ն։

«Ռուսաստանի ավիատրանսպորտային համակարգը ցուցաբերել է դիմադրողականություն արտաքին միջամտությունների նկատմամբ իր աշխատանքում»,- հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ երկու օրվա ընթացքում ավիաընկերությունները ձևակերպել են 43 հազար տոմսերի հարկադիր վերադարձ, իսկ 94 հազար մարդ տեղավորվել է հյուրանոցներում։ Բացի այդ, ավիափոխադրողները տրամադրել են 155 հազար վաուչեր սննդի և 199 հազար վաուչեր՝ ըմպելիքի համար։

Չվերթների զանգվածային ուշացումներն ու չեղարկումները սկսվել են հուլիսի 5-ի առավոտյան: Օդանավակայանների գործունեությունը սահմանափակվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով, բացի այդ, ըստ Ռոսավիացիայի, «Շերեմետևո»-ի տարածքում ուժեղ քամիներ են նկատվել։

Հուլիսի 7-ի առավոտյան ամենաբարդ իրավիճակը պահպանվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղ, ըստ Ռոսավիացիայի, ավելի քան երկու ժամով հետաձգվել է 104 չվերթ, իսկ 8-ը՝ չեղարկվել։ Միաժամանակ, Մոսկվայի ժամանակով 11:15-ի դրությամբ, «Յանդեքս. Չվացուցակներ» ծառայության տվյալներով՝ «Պուլկովո»-ում հետաձգվել է 152 չվերթ, չեղարկվել՝ 32-ը։

Վերջին երեք օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի գործունեության սահմանափակումներ են մտցվել հինգ անգամ, վերջինը տևել է ավելի քան ութ ժամ։ Ականատեսների վկայությամբ՝ լրացուցիչ խնդիր է դարձել, որ Սանկտ Պետերբուրգում հուլիսի 6-ի երեկոյան խնդիրներ են առաջացել բջջային ինտերնետի հետ, որոնք ազդել են նաև օդանավակայանի տարածքի վրա։ Սանկտ Պետերբուրգում բջջային ինտերնետի սահմանափակումների պատճառով անկանխիկ վճարումների տերմինալներն աշխատել են ընդհատումներով։

Հուլիսի 7-ի առավոտյան «Պուլկովո»-ի մամուլի ծառայությունը զգուշացրել է, որ կարող են խնդիրներ առաջանալ ուղեբեռի առաքման հետ կապված. մեծ ծանրաբեռնվածության պատճառով ուղեբեռի առաքումը նպատակակետային օդանավակայաններ կարող է ուշացումով իրականացվել։

Նիժնի Նովգորոդի օդանավակայանում աշխատանքի սահմանափակումները գործել են ավելի քան մեկ օր՝ հուլիսի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով 22:40-ից մինչև հուլիսի 6-ը՝ Մոսկվայի ժամանակով 09:37-ը, ըստ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության։ Հուլիսի 7-ի առավոտյան օդանավակայանում երեք չվերթ ուշացել է, մեկը՝ չեղարկվել։

«Տերմինալում իրավիճակը հանգիստ է, ուղևորների կուտակումներ չկան: Օդանավակայանում աշխատանքի են ուղարկվել լրացուցիչ աշխատակիցներ»,- հայտնել է  Ռոսավիացիան։

«Յանդեքս. Չվացուցակներ» ծառայության տվյալներով՝ ժամը 11:15-ի դրությամբ, «Ստրիգինո»-ում ութ չվերթ ուշացել է, չորսը՝ չեղարկվել:

Փորձագետների ​​գնահատականների համաձայն՝ Ռուսաստանի օդանավակայաններում թռիչքների բազմաթիվ խափանումները կարող էին ավիաընկերություններին տասնյակ միլիարդ ռուբլի արժենալ։ Միայն առաջին օրը՝ հուլիսի 5-ին, երեք օդանավակայանում տրանսպորտային կոլապսը կարող էր ավիաընկերություններին արժենալ առնվազն 3.9-5.9 միլիարդ ռուբլի, հայտնել են երկու խոշոր ավիաընկերության ներկայացուցիչներ։

Expo UAV ընկերության փորձագետ Դմիտրի Դացիկովի խոսքով՝ երկրի ամբողջ տարածքում ավիաընկերությունների համար օրական լրացուցիչ ծախսերի չափը կարող է հասնել միջինում 20 միլիարդ ռուբլու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի