Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն պետք է մերձավոր գործընկերներ և դաշնակիցներ մնան

Լուրեր

10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
Բոլորը

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մերձավոր գործընկերներ և դաշնակիցներ մնան, առաջացող բոլոր խնդիրները պետք է լուծվեն կառուցողական կերպով։ Այս մասին հայտարարել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը:

«Կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան  մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ ու երկրներ, որոնց միավորվում են ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան և ընդհանուր ապագան»,- լրագրողներին ասել է նա։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «առաջացող բոլոր խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական կերպով, որպեսզի դրանք համապատասխանեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն»։

Պեսկովը նշել է, որ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ռուսաստանցիների շահերը՝ օգտագործելով օրենքով և գործող դիվանագիտական ​​պրակտիկայով նախատեսված բոլոր հնարավորությունները»։ Նա նաև հիշեցրել է ՌԴ Քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության ղեկավարներ Ալեքսանդր Բաստրիկինի և Իգոր Կրասնովի շփումների մասին Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։

Հավելենք, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների լարվածության ֆոնին ՌԴ-ում ադրբեջանցիների նոր ձերբակալություններ են։ Մասնավորապես, Տվերում բացահայտվել է ադրբեջանական կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվել է կեղծ ծխախոտի և ալկոհոլի առևտրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի