ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհրապարակի Իսրայելի դեմ պատժամիջոցները

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Հաջորդ շաբաթ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կհայտարարի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցառումների տարբերակների մասին՝ կապված Գազայի հատվածում նրա ռազմական գործողության հետ։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ քննարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ Իսրայելի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի լրիվ կամ մասնակի կասեցում, պատժամիջոցներ պաշտոնյաների, զինվորականների և վերաբնակեցվածների նկատմամբ։ Բացի այդ, աղբյուրների համաձայն, ԵՄ-ն կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ կասեցնել գիտատեխնիկական համագործակցությունը։

Հաղորդվում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ազգային կառավարությունները միաձայն աջակցեն այս միջոցառմանը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը կսահմանափակվի որոշ անձանց դեմ պատժամիջոցներով, ինչպես արդեն արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ենթադրաբար, հուլիսի 15-ին կքննարկեն հնարավոր միջոցառումները։ Նույն օրը Իսրայելը պետք է զեկույց ներկայացնի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի