Չեխիայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ են. Պրահայի մետրոն կանգ է առել

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Չեխիայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է տեղի ունեցել։ Չեխական ռադիոյի տվյալներով՝ Պրահայի մեծ մասում, ինչպես նաև Մլադա Բոլեսլավում, Ուստի նադ Լաբեմում, Տեպլիցեում, Կոլինում, Պարդուբիցեում, Հրադեց Կրալովեում և Չեսկա Լիպայում էլեկտրաէներգիա չկա, փոխանցում է Current time-ը։

«Չեխիայի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Մենք հետաքննում ենք պատճառները և լուծում խնդիրը։ Կենտրոնական ճգնաժամային շտաբը սպասման ռեժիմում է»,- X սոցիալական ցանցում հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։

Pražská energetika ընկերությունը հայտնել է, որ հոսանքի անջատումը տեղի է ունեցել Պրահայի Խոդով շրջանի ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով: Մասնագետները աշխատում են խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար:

Չեխական երկաթուղիները հայտնել են, որ Պրահայի և Կոլինի, ինչպես նաև Կոլինի և Կուտնա Հորայի միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Պրահայում մետրոն և տրամվայները չեն աշխատում, և փրկարարները ստիպված են եղել մարդկանց դուրս բերել կանգնած վերելակներից:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և Անդորրայում տեղի էին ունեցել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումներ: Պորտուգալական REN (Rede Elétrica Nacional) էներգետիկ ընկերությունը հայտարարել էր, որ Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայի որոշ հատվածներում խոշոր անջատումների պատճառը ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխություններն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի