Կրեմլը մեկնաբանել է Թրամփի խոսքերը, որ «շատ հիասթափված» է Պուտինի հետ զրույցից

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Կրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է Կրեմլը մտահոգված Սպիտակ տան ղեկավարի խոսքերից՝ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից իր հիասթափության և այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդը չի ցանկանում վերջ դնել ուկրաինական հակամարտությանը, գրում է Ինտերֆաքսը։

«Զրույցի ընթացքում նախագահ Պուտինը կրկնել է, որ մենք հետաքրքրված ենք նրանով, որ հասնենք մեր նպատակներին հատուկ ռազմական գործողության ընթացքում (ՌԴ-ն այսպես է որակում Ուկրաինա ներխուժումը), և նախընտրելի է դա անել քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով։ Բայց քանի որ դա դեռևս հնարավոր չէ, մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հավելել է՝ «նախագահը նաև տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ այժմ սպասում ենք ուղիղ բանակցությունների երրորդ փուլի ամսաթվերի համաձայնեցմանը»:

Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Ես շատ հիասթափված եմ այսօր նախագահ Պուտինի հետ ունեցած զրույցից, քանի որ, իմ կարծիքով, նա պատրաստ չէ։ Դա շատ հիասթափեցնող է։ Ես պարզապես ասում եմ, որ չեմ կարծում՝ նա պատրաստվում է կանգ կառնել և դա տխուր է»։

Նա նաև հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջընթացի չի հասել Ուկրաինայում ռուսական պատերազմի ավարտի հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի