Զրո հանդուրժողականություն՝ կոռուպցիայի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և դատախազական երկու միջազգային կառույցների, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա առիթով և դատախազության աշխատողներին շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար։ Երկրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացուն երջանկության համար անհրաժեշտ գործառույթների՝ խաղաղության և/կամ անվտանգության, ընդ որում՝ ներքին և արտաքին, արդարության, ազատության և բարեկեցության ձգտումների իրականացման գործում շատ էական դեր ունի իրավապահ համակարգը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ կոռուպցիան այն հիմնական պրոբլեմներից է, որը մի քանի ուղղություններով ստեղծում է խնդիրներ ցանկացած իրականության մեջ։ «Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ, և մենք շարունակում ենք հետևողական լինել այդ ճանապարհին»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ կարևոր է ոչ միայն կոռուպցիայի հետևանքները հայտնաբերելն ու վերացնելը, այլև՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող պատճառները նույնականացնելը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիան հիմնականում իշխանության և լծակներ ունեցող մարդկանց գայթակղող երևույթ է և դրա դեմ պայքարում կարևորել է պաշտոնյաների աշխատանքային պատշաճ պայմանների բարելավումն ու ապահովումը: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կարողացել է հնարավորինս այդ խնդրին անդրադառնալ, մասնավորապես՝ դատական համակարգում աշխատավարձերի շատ էական, Հայաստանյան չափանիշներով բարձրացումներ են իրականացվել: «Մեր ընկալումն ի սկզբանե եղել է այն և ես ասել եմ, որ Հայաստանում դատախազների, քննիչների, դատավորների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որպեսզի նրանց արդարությունը և արդարադատությունն առավել հասանելի լինի: Ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունն ավելի հասանելի է դառնում, չնայած պիտի արձանագրենք նաև, որ դա պարզ գործընթաց չէ»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա շարունակական գործընթաց է և կարևոր է ունենալ քաղաքական կամք՝ առկա խնդիրներին անդրադառնալու, հարցերի պատասխանները քաղաքական և իրավական առումով ձևակերպելու։

Երկրի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են այն ակնկալիքով, որ արդարությունից ու արդարադատությունից հանրության, քաղաքացիների բավարարվածության աստիճանը գնալով ավելի կմեծանա: Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության բոլոր աշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար. «Ես համոզված եմ և հույս ունեմ, որ նրանք յուրաքանչյուր օր իրենց առջև խնդիր են դնում հանրությանն ավելի որակյալ ծառայություն մատուցելու, և այդ ծառայությունը բարձր ծառայություն է, այդ ծառայության անունն արդարություն և արդարադատություն է: Եվ ես համոզված եմ նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն այդ տրամաբանությամբ և այդ խոսույթով ու գաղափարաբանությամբ է ղեկավարում ՀՀ դատախազությունը»»։