Եթե Արդբեջանը հարձակում գործի, ի՞նչ է մենք նայելու ենք վարչապետ կա, թե ո՞չ․ Թևան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ռիսկերի մասին

Լուրեր

20.10.2026 | 20:07
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս France24-ին տված հարցազրույցում նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ից 10-ը, ինչի համար նա պետք է հրաժարական տա մինչեւ հոկտեմբերի 16-ը։ Փաշինյանի հրաժարականի, դրան հաջորդող ներքաղաքական զարգացումների շուրջ Factor.am-ը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, վաղը՝ հոկտեմբերի 16-ին, ենթադրվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի։ Ի՞նչ ռիսկեր և վտանգներ եք տեսնում․ հավանական համարո՞ւմ եք, որ ԱԺ ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները վերստին խախտվեն նրանց կողմից։

-Կարծում եմ՝ հոկտեմբերի 2-ից հետո բոլորի համար էլ պետք է պարզ լինի, թե ի՞նչ կարող է պատահել, եթե խախտվի պայմանավորվածությունը։ Վստահ եմ՝ պարոն Ծառուկյանն այս անգամ հարգելու է իր ստորագրությունը, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, հարց է առաջանում՝ այն 16 պատգամավորները հե՞տ են կանգնելու իրենց ստորագրություններից։
Եթե անգամ պատկերացնենք, որ ինչ-որ գործողություններ կարող են լինել, այլ թեկնածու առաջադրվի, նրա օգտին, բնականաբար, պետք է քվերակություն լինի, որին նախորդում է թեկնածուի ծրագրի ներկայացումը՝ մոտավորապես 5-6 ժամանանոց միջոցառում, իսկ ի՞նչ է՝ այդ ընթացքում ժողովուրդը քնելո՞ւ է կամ արդյոք խորհրդարանում բավարար են լինելու ձայներն՝ այդ այլ թեկնածուին ընտրելու համար։

-Սովորաբար ներքաղաքական կարեւոր փուլերում որոշ շրջանակների կողմից մշտապես շահարկվում է սահմանին լարվածության աճի վտանգը ։ Այս դեպքում հավանական համարո՞ւմ եք, որ սահմանին իրավիճակը լարվի այն 14 օրերի ընթացքում, երբ Հայաստանը վարչապետ չունենա։

– Եթե Արդբեջանը հարձակում գործի, ի՞նչ է մենք նայելու ենք՝ վարչապետ կա, թե ո՞չ, մենք գործողություններ չե՞նք անելու։ Եթե Արցախում վիճակը սրվի, խնդիրներ առաջանան, դրանք անպայման ունենալու են լուծումներ․ Պաշտպանության նախարարը, Ոստիկանապետը, ԱԱԾ պետը, Զինված ուժերի ԳՇ պետը հրաժարական չեն տվել, և, բնականաբար, նրանք իրենց պարտավորությունները պետք է կատարեն։
Ես հասկանում եմ, որ կլինեն ուժեր, որոնք կփորձեն օգտվել կամ պղտոր ջրում ձուկ որսալ, բայց մնացածի զգոնությունն ինչի՞ համար է։

-Արտահերթ ընտրություններին ընդառաջ շատ էր խոսվում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը լարելու է ներքաղաքական իրավիճակը երկրում, սակայն Քոչարյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում ասել է, որ չի մասնակցի դեկտեմբերին տեղի ունենալիք ընտրություններին։
Արդյոք Քոչարյանը հանձնվեց՝ ետ կանգնելով քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունից։

-Ինձ համար ընկալումը հետևյալն է՝ ես կուզենայի, որ մեր արտաքին թշնամին հանձնվի, ներսում թշնամիների խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ մեր մոտ պետք է ձևավորվի գիտակցում, որ մենք ընտրում ենք իշխանություն, որը ապագա հինգ տարիների ընթացքում երկիրը տանելու է զարգացման։ Պետք է գիտակցել, որ դեկտեմբերին մենք ընտրելու ենք ոչ միայն անձեր, այլ ծրագրեր և պահանջելու ենք, որ ընտրվողներն իրենց ծրագրերն իրականացնեն։ Պետք է քաղաքական ուժերը գան և ընտրողներին ներկայացնեն՝ ինչպիսի՞ տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականություն են ծավալելու և Արցախի հարցում դիրքորոշումն ու անելիքները որո՞նք են լինելու։ Այդ գիտակցումն ունենալու դեպքում կունենանք մրցակցային և թեժ ընտրապայքար։
Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուն, ապա մարդը, պարզապես, հասկանում է, որ չի հասցրել դեկտեմբերին պատրաստվել։ Թե կհասցներ պատրաստվել, թող գար՝ պայքարեր։ Եթե նա ՀՀ քաղաքացի է, պետք է օգտվի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով տրված ազատություններից։ Հենց այսպիսի Հայաստանի մասին մենք պետք է երազենք։

Ի դեպ, միայն Քոչարյանը չէ․ արդեն իսկ այլ կուսակցություններ էլ են հայտնել, որ դեկտեմբերի ընտրություններին չեն հասցնում պատրաստվել։

-Իսկ այս իրավիճակը, երբ բազմաթիվ քաղաքական ուժեր չեն հասցնի պատրաստվել եւ մասնակցել դեկտեմբերի ընտրություններին, արդյոք չի հանգեցնի մոնոլիտ խորհրդարանի ձեւավորմանը՝ ներկայիս իշխող ուժի գերակայությամբ։

-Մոնոլիտ խորհրդարան ասելով՝ ես հասկանում եմ, որ լինելու է մեկ քաղաքական ուժ, որն ունենալու է անհասկանալի թվով մեծություն, և հիմա մենք պետք է քննարկենք, թե ի՞նչ զսպման մեխանիզմներ են կիրառվելու։
Բոլորս գիտակցում ենք, որ կարող ենք ունենալ շատ մեծ մեծամասնություն և այդ դեպքում ցանկացած օրենքի քննարկում և քվեարակություն լինելու է կոճակ սեղմելու գործընթաց, ուստի պետք է այդ սցենարից մեզ ապահովել՝ մտածելով Ազգային ժողովի վերահսկողական գործառույթները մեծացնելու տարբերակներ գտնելու մասին։

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի