Դպրոցների ֆինանսավորման կարգը կփոխվի

Լուրեր

05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
Բոլորը

Գործադիրն ընդունել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» որոշում:

«Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թ.՝ սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ մենք անցում արեցինք աշակերտ թվով ֆինանսավորումից դեպի դասարան թվով ֆինանսավորման և սահմանեցինք նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար։ Կարևոր եմ համարում ընդգծել ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,-Կառավարության նիստի ժամանակ ասել է նախարարը՝ հիշեցնելով՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով:

«Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ: Բացի այդ՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նվազեցվել է ուսուցիչների շաբաթական դասավանդվող դասաժամերի քանակը՝ տարրական դասարաններում նախկին 22 ժամի փոխարեն սահմանելով 18, իսկ մնացած դասարաններում՝ 20 ժամ, ինչը ևս հանգեցնում է դասավանդվող մեկ դասի արժեքի բարձրացման՝ 20%-ով տարրական դասարանների և 10%-ով՝ միջին և ավագ դասարանների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարը տեղեկացրել է՝ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ են ներդրվել: Մասնավորապես՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին պետության միջոցներով տրամադրվում են կրթական հավելյալ ծառայություններ՝ երկարօրյա պարապմունքների ձևով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավարտվող ուսումնական տարում 13,400-ից ավելի երեխաներ այս մոտեցմամբ բարելավել են իրենց կրթական արդյունքը:

Ըստ այդմ՝ նոր կարգով սահմանվում է պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգով նախատեսվում է նաև ՀՀ Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Ըստ նախարարի՝ սա կարևոր ճկունություն է՝ դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու առումով: Նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նշվում է նաև, որ նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: Ժաննա Անդրեասյանի տեղեկացրել է, որ ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5250 երեխա այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից: Կարգը կգործի 2025 թ. սեպտեմբերի 1-ից: