ԱԹՍ-ներով և հրթիռներով հերթական հարվածը՝ Կիևին․ կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գիշերը ՌԴ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կիևին, փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մուտքը։ Տեղական իշխանությունները հայտնում են զոհերի և վիրավորների մասին, և հնարավոր է, որ դեռ մարդիկ լինեն փլատակներում, գրում է Current time-ը։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն գրել է, որ վիրավորվել է 25 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Սոլոմենսկի շրջանում վիրավորվել է ութ մարդ, իսկ Շևչենկովսկի շրջանում՝ 17։

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ ամենալուրջ հետևանքները եղել են Շևչենկովսկի շրջանում։ «Բազմահարկ բնակելի շենքի ամբողջ մուտքն ավերվել է։ Այս պահին կա չորս զոհ։ Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները փրկել են տասը վիրավորի։ Բոլորը ստանում են բժշկական և հոգեբանական օգնություն։ Փլատակները մաքրվում են։ Մեր տեղեկություններով՝ փլատակներում դեռ մարդիկ կան»,- նշել է նա։ Ավելի ուշ նա հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 6-ի։

«Ցավոք, թշնամական գիշերային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի», – ասել է  Տկաչենկոն։

Նա հաղորդել է քաղաքում ավերածությունների մասշտաբների մասին։ Նրա խոսքով՝ Կիևի Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքի տանիքում։ Սվյատոշինսկի շրջանում բեկորներն ընկել են մարզադաշտի տարածքում, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի մոտ, ինչպես նաև վնաս է հասցվել ոչ բնակելի շենքին։

«Հարձակման ժամանակ վնասվել են Սվյատոշին մետրոյի կայարանի ելքերից մեկը և հարակից տարածքը՝ ավտոբուսի կանգառը։ Այստեղ վիրավորվել է երկու մարդ։ Նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել՝ առանց հոսպիտալացման»,- նշել է Տկաչենկոն։

Բելայա Ցերկովում հարված է հասցվել երկհարկանի հյուրանոցի շենքին, որտեղ տեղակայված է մասնավոր հիվանդանոց։ Փրկարարները տարհանել են վեց ծանր հիվանդի, ինչպես նաև հաղորդվում է ութ վիրավորի մասին: Մասնավորապես, կրկնակի հրետակոծության ժամանակ վիրավորվել է երկու փրկարար։

Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ ռուսական բանակը իրականացրել է զանգվածային հարձակում, որի համար օգտագործվել է 352 հարվածային ԱԹՍ,  11 «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ և 5 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։ Հարձակման հիմնական ուղղությունը Կիև քաղաքն է եղել։

Նշվում է, որ խոցվել է 146 անօդաչու թռչող սարք, ևս 193-ը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի  միջոցներով։ Խփվել է նաև 7 բալիստիկ հրթիռ,  ՀՕՊ համակարգերը խոցել են արձակված բոլոր թևավոր հրթիռները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի