«Սա բռնություն է, որն իրականացվել է պետական պաշտոնատար անձի կողմից՝ կոչված պաշտպանելու հանրության անվտանգությունը». Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել՝  խստորեն դատապարտելով այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ է կիրառել կին լրագրողի նկատմամբ։

«Ոստիկանն իր գործողություններով ոչ միայն խախտել է քաղաքացու՝ մասնավորապես լրագրողի՝ ազատ և անվտանգ աշխատանք իրականացնելու իրավունքը, այլև ցավ է պատճառել նրան՝ հրելով կոպիտ և նվաստացուցիչ ձևով։

Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել, երբ պետական պաշտոնյան չարաշահում է իր դիրքն ու իշխանությունը՝ բռնություն գործադրելով։ Սա ոչ միայն վնաս է հասցնում կոնկրետ անձին, այլև ձևավորում է սխալ և վտանգավոր նորմեր հասարակության համար։

Պաշտոնյաները պետք է հիշեն՝ պաշտոնը ոչ թե անձնական իշխանություն է, այլ հասարակության վստահության վրա հիմնված պատասխանատվություն։

Մենք ընդգծում ենք, որ տեղի ունեցածը պարզապես կարգապահական խախտում չէ․ սա բռնություն է, որն իրականացվել է պետական պաշտոնատար անձի կողմից։ Բռնությունը կանանց նկատմամբ անընդունելի է՝ հատկապես երբ այն իրականացվում է հենց այն մարմնի կողմից, որը կոչված է պաշտպանելու հանրության անվտանգությունը։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին և հասարակությանը ցուցաբերել բացարձակ զրոյական հանդուրժողականություն կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան քասախցիների սոցալական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ զորք  էր կենտրոնացրել Երևան մտնող ճանապարհին։ Բնակիչները տևական ժամանակ է՝ բողոքում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից, պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի Քասախ գյուղը Երևանին կապող մայրաքաղաքային թիվ 59 երթուղու աշխատանքը։

Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բացել են փողոցի երթևեկելի գոտին։ Կարմիրբերետավորը 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին հարվածել է։ Ոստիկանին ավելի ուշ ազատել են ծառայությունից։