Բռնություն` ուղիղ եթերում. ո՞ւր մնաց Փաշինյանի սերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
Բոլորը

Կարմիրբերետավորը քաղաքացիներին քաշքշելուն, բռնության ենթարկելուն զուգահեռ՝ բղավում է՝ իր հետ խոսել հարգալից՝ «պարոն ոստիկան»-ով։

Այսօր առավոտյան քասախցիների սոցալական բողոքի՝ ակցիայի ժամանակ էր ոստիկանությունը մեծաթիվ զորք կենտրոնացրել Երևան մտնող ճանապարհին։ Բնակիչները տևական ժամանակ է՝ բողոքում են Կառավարության տրանսպորտային բարեփոխումներից, պահանջում են վերականգնել Կոտայքի մարզի Քասախ գյուղը Երևանին կապող մայրաքաղաքային թիվ 59 երթուղու աշխատանքը։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բացում են փողոցի երթևեկելի գոտին։ Գործողությունների ժամանակ ագրեսիվ պահվածքով հատկապես աչքի է ընկնում հենց այս կարմիրբերետավորը։

Քաղաքացու հետ «դու»-ով խոսող և հարգանք պահանջող նույն այս կարմիրբերետավորը լրագրողի վրա հոխորտալով չի բավարարվում, նաև արմունկով ուժգին հարված է հասցնում լրագրողին։

24News-ի լրագրող Մերի Մանուկյանին հարվածելուց հետո կարմիրբերետավորն իրեն տարածքում արտոնյալ է զգում։ Նրան չեն կարողանում զսպել անգամ գործընկերները։

Քաղաքացիների և լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավորը Ալեքսանդր Ազարյանն է։ Միջադեպից կարճ ժամանակ անց ՆԳՆ-ն հայտնեց, որ Ազարյանը հեռացվել է ծառայությունից, Մարդու իրավունքերի պաշտպանն էլ քննադատեց ոստիկանի կողմից բռնություն կիրառելը, Դատախազությունն ընթացք է տվել միջադեպի մասին մամուլի հրապարակումներին, մինչդեռ Քննչական կոմիտեն որևէ գործընթաց չի սկսել։

Մինչ իրավապահները լռում են, քաղաքացիները հիշում են, թե ինչպես են այս և այլ կարմիրբերետավորներ ու ոստիկանության այլ ծառայողներ բռնություններ կիրառել իրենց նկատմամբ։

Առաջին դեպքը չէ, որ այս նույն կարմիրբերետավորը բռնություն է կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Այս կադրերը 2023 թվականի են նկարահանված։ Գինու փառատոնին մասնակցելու համար Սարյան փողոց եկած հայհոյող քաղաքացուն կարմիրբերետավորը մեկ հարվածով ասֆալտին է փռում։

Փաստաբան Արա Ղարագոզյանը Factor TV-ի հետ զրույցում հենց այս նույն կարմիրբերետավորի կողմից բռնության գործադրման մեկ այլ դեպք է հիշեցնում․ Ֆիզիկայի բանավանում կանաչ տարածքների համար պայքարող քաղաքացուն տեսախցիկների առաջ հարվածողը էլի Ազարյանն է։

Սոցալական թեմաներով բողոքի ակցիաների ժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։ 2024 թվականին Գումի շուկայում բռնության ենթարկվեցին մսավաճառները։ Առաջին անգամ ոչ քաղաքական ակցիայի ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց՝ արցունքաբեր գազ։ Նույն այցիայի ժամանակ էլ մեկ այլ կարմիրբերետավոր անհարգալից էր խոսել քաղաքացու հետ․ նրան դուր չէր եկել քաղաքացու աչքերի կառուցվածքը։

Ի դեպ, այս ոստիկանն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։ ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ նա անկեղծորեն զղջացել է իր պահվածքի համար։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում մեծ էին սպասելիքները, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ բարեփոխումներ կանցկացվեն նաև իրավապահ համակարգում, հատկապես՝ ոստիկանությունում։ Ձևավորվեց ՆԳ նախարարություն, կառույցը հաշվետու դարձավ խորհրդարանին, սակայն բռնությունների դեպքերը շարունակվում են։ Փաստաբան Արա Ղարագոզյանը կարծում է՝ քանի դեռ բռնություն կիրառողները չեն պատժվում, համակարգը բարեփոխված համարել չի կարելի։

Արփինե Սարգսյանն էլ ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնելիս հավակնոտ խոստում էր տվել, թե Հայաստանում այլևս ներքին անվտանգության առումով նոր միջավայր է լինելու։

Արա Ղարագոզյանը բռնարար ոստիկաններին է մատնացույց անում և հարցադրում անում՝ այս իրավիճակում ինչպե՞ս կարող է ներքին անվտանգության մասին խոսք գնալ։

Ի դեպ, 2018 սեպտեմբերին, երբ դարձյալ սոցիալական բողոքի ակցիայի մասնակիցները փորձել էին ներխուժել Կառավարության շենք, Նիկոլ Փաշինյանն անհամեմատ ավելի հանդուրժող էր արձագանքում։

Այսօր արդեն հեղափոխություն արած ՀՀ հպարտ քաղաքացիներին իրենց սոցիալական խնդիրները բարձրաձայնելու համար բռնությունների են ենթարկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան