Ադրբեջանում դադարեցվել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՌԴ «Матч ТВ» հեռուստաալիքի հեռարձակումն Ադրբեջանում դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Матч ТВ» ալիքները չեն ունեցել հեռարձակվելու թույլտվություն Ադրբեջանում։ Հետևաբար, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 32.4 և 34.5 հոդվածների պահանջներին համապատասխան, հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվել է։

«Матч ТВ»-ն ռուսական դաշնային սպորտային հեռուստաալիք է, որը հեռարձակումը սկսել է 2015 թվականին։

Ի դեպ, օրերս էլ Ադրբեջանում արգելափակել էին ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը։

Ավելի վաղ Բաքուն ՌԴ-ին մեղադրել էր ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դեմ կիբերհարձակումների համար։ Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները վերջերս փակել են Բաքվում «Ռուսական տունը», Sputnik-Ադրբեջան լրատվական գործակալությունը՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ֆոնին։

Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն էր առաջացել ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել էր։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի