Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել կամ արդեն իսկ վերջացրել է, այս ուսումնասիրության շրջանակներում ինձանից պահանջել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր՝ այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը՝ ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել, որտեղ երևում է այն, ինչ հայտարարագրել եմ»,- այս մասին հրավիրված ասուլիս ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով իր հետ կապված վարույթի թեմայով հարցին։

Նշենք, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 1 ամիս առաջ պարտավորեցրել էր հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրում տեղ գտած ենթադրյալ կոռուպցիոն սկանդալի մասին։ Մասնավորապես` փոխնախարարի պաշտոնին նշանակվելու օրը Հովհաննիսյանը  1 մլն դոլար անտոկոս փոխառություն և 50.000 դոլար նվիրատվություն ստացել  ու գնել «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը:

Նա նշեց, որ քրեական վարույթի առնչությամբ ինքը մտահոգություններ չունի, քանի որ փաստաբանները փաստերը վերցրել են իր հայտարարագրից։ Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, թե որտեղից է անտոկոս փոխառություն ստացել։

 «Պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք տեխնոլոգիական պարկ հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ, ընկերներիցս մեկն այդ գումարը պարտքով ներդրեց այս գործի մեջ, և որոշվեց ես կառավարեմ ընկերությունը: Ես տեղյակ էլ չեմ արտոնություն ստանալուց։ Այժմ ինքս էլ ներգրավված չեմ այդ ընկերության որևէ գործունեության մեջ»,- մանրամասնեց նա։

Factor TV-ի հարցին՝ նման կոռուպցիոն սկանդալում հայտնվելու դեպքում ժողովրդավար երկրներում պաշտոնյաները հրաժարական են տալիս, ինչպե՞ս է ինքը  շարունակում պաշտոնավարել և կառավարել պետության փողերը, նախարարը պատասխանեց՝ «չի համարում, որ ինքը կոռուպցիոն սկանդալում  է հայտնվել, որովհետև ինչ-որ մեկը որոշել է ինքը իրեն գովազդի իմ ինչ-որ մի բանի հաշվին»։

«Հիմա, եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրի ինչ-որ մի անհեթեթ բանի մեջ, դա հո չի՞ նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ: Եթե դատարանը կուսումնասիրի կամ համապատասխան մարմինները կուսումնասիրեն և կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները և համապատասխան գործողություններ կհետևեն դրան, եթե պարզվի, որ ես կոռուպցիայի մեջ եմ ներգրավված»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։