Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր Ուկրաինային նվիրված նիստ կանցկացնի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի նիստ է անցկացվելու՝ նվիրված Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Կիևի ժամանակով 23:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևոր նիստը հրավիրել է ԱԽ Ֆրանսիայի նախագահությունը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և խաղաղ բնակիչների նկատմամբ շարունակվող ահաբեկչության վերաբերյալ։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է  հայտնել ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարրոյին այս հանդիպումը կազմակերպելու և Կիևի հետ ամուր համերաշխության համար։

«Ուկրաինան հանձնառու է խաղաղության ջանքերին։ Մենք 49 օր առաջ համաձայնեցինք ԱՄՆ-ի առաջարկին լիակատար հրադադարի մասին, Ռուսաստանը՝ ոչ։ Սա հստակ ապացույց է այն բանի, թե ով է շահագրգռված խաղաղությամբ, իսկ ով է ցանկանում շարունակել պատերազմը»,- ընդգծել է նա։

Սիբիհան կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամներին արտահայտել իրենց վճռական աջակցությունը Ուկրաինայի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, հստակորեն դատապարտել Ռուսաստանի կողմից խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության սրումը և սկզբունքային դիրքորոշում ընդունել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Արդարադատության, ինքնիշխանության և խաղաղության պաշտպանությունը պետք է լինի համատեղ հանձնառություն։ Ուկրաինան ուժեղ է, բայց ոչ միայնակ»,- ասել է նա։

Հավելենք, որ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի 30-օրյա հրադադարի առաջարկին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել էր, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն այն «նրբությունները», որոնց մասին ավելի վաղ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի