Պակիստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից «ռազմական ներխուժումն անխուսափելի է»

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումը անխուսափելի է՝ անցյալ շաբաթ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա կատարված մահացու զինյալների հարձակումից հետո, քանի որ երկու միջուկային զենք ունեցող երկրների միջև լարվածությունը մեծանում է։

Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ։ Ահաբեկչությունը զայրույթ է առաջացրել մեծամասնությամբ հինդուիստ Հնդկաստանում, մահմեդական մեծամասնությամբ Պակիստանի դեմ գործողություններ ձեռնարկելու կոչեր են հնչել։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է Քաշմիրում զինյալներին աջակցելու մեջ, տարածաշրջան, որին երկու երկրներն էլ հավակնում են, և որի համար երկու պատերազմ են մղել։

«Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա անխուսափելի է։ Այսպիսով, այս իրավիճակում պետք է որոշ ռազմավարական որոշումներ կայացվեն, ուստի այդ որոշումներն արդեն կայացվել են»,- ասել է Ասիֆը։

Պակիստանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը սրվում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են Հնդկաստանի կողմից հարձակման հնարավորության մասին: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է։

«Պակիստանը բարձր պատրաստվածության վիճակում է, բայց կօգտագործի իր միջուկային զենքը միայն այն դեպքում, եթե «մեր գոյությանը ուղղակի սպառնալիք լինի»,- հավելել է Ասիֆը։

Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Քաշմիրի հարձակումից հետո Հնդկաստանը հայտարարել է, որ երկու ենթադրյալ զինյալները պակիստանցիներ են: Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը միջադեպին և կոչ արել չեզոք հետաքննություն անցկացնել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իր հերթին, խոստացել է հետապնդել և պատժել հարձակվողներին։

Հնդկական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Հնդկաստանի և Պակիստանի միջև Ջամմու և Քաշմիր նահանգում գտնվող վերահսկողության գծի սահմանային գոտում ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը պակիստանյան կողմը կրակ է բացել հնդկական դիրքերի ուղղությամբ։

«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը փոքր զենքերից չհրահրված կրակ է բացել վերահսկողության գծի երկայնքով՝ Կուպվարա և Բարամուլլա շրջանների դիմաց գտնվող տարածքներում, ինչպես նաև Ախնուրի հատվածում»,- ասվում է Հնդկաստանի բանակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հնդկաստանի զինվորականներն արձագանքել են «արագ և արդյունավետ»։ Տուժածների  մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Փահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել էին Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։

Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել էր անհապաղ կասեցնել Պակիստանի հետ ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։ Ի պատասխան՝ Իսլամաբադը նշել էր, որ Հնդկաստանի կողմից հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ», նաև հայտարարել դիվանագիտական միջոցների կիրառման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի