ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները խզելու, փչացնելու մտադրություն չունենք․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես կարծում եմ, որ ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ցանկացած հարաբերություններում և դիվանագիտության մեջ միշտ ճիշտ է ընտրել բառերը, որովհետև ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա և մենք, եթե տեղյակ եք, որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ:

Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքն էր` Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ, և ես ուզում եմ ասել, որ նաև վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար, որովհետև այսպես թե այնպես, ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարություն ենք վարում, և շատ կարևոր է, որ այդ ռազմավարության մեջ ունենանք լրացուցիչ խթաններ, և այդ օրենքը լրացուցիչ խթաններից մեկն է:

Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ լինել, որովհետև երբեմն նաև Հայաստանում արվում են մեկնաբանություններ, որոնք ճիշտ չեն արտահայտում, իմ կարծիքով, իրականությունը: Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի, Իսլամական Հանրապետության հետ, և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ:

Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական ու անհնար։ Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա, և ես շնորհակալ եմ Եվրամիությանը, նաև շնորհակալ եմ Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար։

Հիմա մենք վիզաների ազատականացման բանակցություններ ենք սկսել, որը հույս ունենք տրամաբանական ժամկետներում կհանգի տրամաբանական ավարտի։ Նախորդ տարի Եվրամիությունը որոշում կայացրեց Հայաստանին աջակցություն տրամադրել Խաղաղության հիմնադրամի գործիքի շրջանակներում, ինչը կարծում եմ, ևս շատ կարևոր որոշում է: Իհարկե, շոշափելի իմաստով, առարկայական կամ նյութական իմաստով, այդ որոշումը բավականին խորհրդանշական է, բայց ունի ահռելի քաղաքական նշանակություն, և սա նաև մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության կարևոր արդյունքներից մեկն է: Իհարկե, մենք հույս ունենք նաև Եվրամիության հետ խորացնել տնտեսական, առևտրային հարաբերությունները, որովհետև կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունն ավելի էֆեկտիվ և շոշափելի է դառնում, երբ ուղեկցվում է կոնկրետ տնտեսական արդյունքներով»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։