ՀՀ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Մինսկի խումբը լուծարելու համար. Բայրամով

Լուրեր

08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
Բոլորը

Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի շատ կազդի ընդհանուր իրավիճակի և հակամարտությունից հետո կարգավորման վրա։ Մենք չենք հասկանում, թե ինչու է Հայաստանը դեռևս հետաքրքրված այս կառույցները պահպանելու հարցում»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ որևէ տրամաբանություն չկա։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հատուկ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, և մեր տարածքն արդեն ազատագրվել է օկուպացիայից: Հետևաբար, Մինսկի խումբը պահպանելու մեջ տրամաբանություն չկա: Եթե Հայաստանն իսկապես հետաքրքրված է խնդրի լիակատար լուծմամբ, ապա չպետք է պնդի Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների գործունեության շարունակականության հարցում»,- ասել է Բայրամովը։;

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, թե «չնայած այն հանգամանքին, որ կարգավորման գործընթացն այժմ ընթացքի մեջ է, Հայաստանի սպառազինումը մտահոգության տեղիք է տալիս»։

«Մանրամասն քննարկվել է, թե ինչ հնարավորություններ է ստեղծում նոր իրավիճակն այսօր, ինչ ակնկալիքներ ունի Ադրբեջանը Հայաստանից։ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է սպառնալիքներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար։ Քննարկված ևս մեկ թեմա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լիակատար լուծարումը և այս հարցի շուրջ կազմակերպության ներսում կոնսենսուսի հասնելը։ Նախ պետք է դիմումներ ներկայացնեն Հայաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Միաժամանակ, Բայրամովն այսօր երկրորդ անգամ դժգոհություն է հայտնել Հայաստանում և Ֆրանսիայում Ադրբեջանի դրոշն այրելու կապակցությամբ։

«Երեկ Ֆրանսիայում նույնպես մեր դրոշն այրեցին։ Մենք դիմում ենք երկու երկրների համապատասխան մարմիններին։ Անհրաժեշտ է գնահատել հանցավոր գործողությունները։ Այս քայլերն ամոթալի են։ Մենք կարևոր ենք համարում նաև հրապարակային դատապարտող ուղերձները»,- հայտարարել է Բայրամովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանն Ադրբեջանին ավելի վաղ առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ, ինչին Բաքուն չի արձանագանքել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի