Ադրբեջանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն ստորագրեցին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել։ Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հռչակագրի ամբողջական տեքստը։

Ադրբեջանի և Չինաստանի միջև ստորագրվել է Միջազգային մուլտիմոդալ փոխադրումների մասին համաձայնագիրը, ինչպես նաև համագործակցության ծրագիր՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ առաջմղման վերաբերյալ:

Չինաստանի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ սակագնային և առևտրային պատերազմները վնաս են հասցնում բազմակողմ առևտրային համակարգին և ազդում համաշխարհային տնտեսական կարգի վրա: Սի Ցզինպինը հավելել է՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար և «խորացված» համագործակցություն իրականացնել իրավապահ և անվտանգության ոլորտում:

Ավելի վաղ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր» էր ընդունվել։

Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենն էլ թուրքական Turkiye gazetesi-ն տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Ըստ նրա՝ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Մին Չենն ասել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։