«Սրիկայություն»՝ թաղապետի, համակարգային խնդիր՝ քաղաքապետի աչքով. հերթական ձերբակալության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԱԾ-ն նախօրեին քննչական գործողություններ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Թե ինչ վարույթի մասին է խոսքը, կոմիտեից չեն մանրամասնում: Factor TV-ի տեղեկություններով՝ գործը վերաբերում է կաշառք վերցնելուն: Վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հերքում է այն տեղեկությունները, թե ԱԱԾ աշխատակիցները թաղապետարանում են գործողություններ իրականացրել: Factor TV-ի տեղեկություններով՝ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի երկու աշխատակից:

Մեր տեղեկություններով՝ աշխատակիցները տնտեսվարողին խոստացել են, որ չի տուգանվի՝ չնայած թույլ տված խախտմանը։ 600 հազար դրամ առձեռն գումար են վերցրել կեսգիշերից հետո հանրային սննդի օբյեկտի համար սահմանված տարեկան մեկ միլիոն դրամ տուրքը չգանձելու դիմաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն այսօր Factor TV-ին հայտնեց, որ ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն այսօր թաղապետարանի դիմաց հրաժարվեց պատասխանել Factor TV-ի հարցերին: Մկրտչյանը մտածում է սեփական հեղինակության մասին. առավոտյան գործակարգավարական խորհրդակցության ժամանակ սրտնեղեց, որ որոշ լրատվականներ ձերբակալության մասին լուրը հայտնել են՝ իր նկարը տեղադրելով։

«Տպավորությունն այնպիսին էր, կարծես, ինձ են ձերբակալել, զավեշտալի էր ու տխրեցնող: Դեպքի մասով պետք է նշեմ, որ այն տեղի չի ունեցել վարչական շենքում և ոչ էլ իմ ներկայությամբ»,- պարզաբանեց Մկրտչյանը:

Յոթ տարի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը ենթակաների քայլը «սրիկայություն» որակեց։

«Կարող եմ վերահաստատել մեր դիրքորոշումը՝ համայնքի բյուջեից անգամ մեկ լումայի գողությունը, մեղմ ասած, սրիկայություն է»,- ասաց թաղապետը:

Տիգրան Ավինյանը չհամաձայնեց, որ խնդիրը միայն համայնքային բյուջեից գողության մասին է։

«Այստեղ խոսքը նաև կաշառք վերցնելու մասին է, և այդ բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են: Անընդհատ այս մակարդակում կրկնվող խնդիրը նշանակում է, որ համակարգային խնդիր կա»,- ընդգծեց քաղաքապետը:

Ավինյանի ղեկավարած կառույցում էլ հերթական ձերբակալությունը եղավ մարտի սկզբին․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որն այժմ կալանավորված է։ Factor TV-ի տեղեկություններով՝ վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն, տալուն և օժանդակելուն: Այդ քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում ձերբակալություններ եղել էին նաև փետրվարի սկզբին: Այդ ժամանակ ձերբակալվել էին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, փաստաբան Ռոբերտ Դարբինյանը և այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Այվազյանը, նաև այլ ներկա և նախկին պաշտոնյաներ:

Ձերբակալությունների թվով աչքի է ընկնում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը․ 2024-ի նոյեմբերին կաշառքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով ձերբակալվեցին Կենտրոնի թաղապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։ Factor TV-ի տեղեկություններով՝ նրանք հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն էին հավաքագրել և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տրամադրել։ Երկու շաբաթ անց ձերբակալվեց, ապա կալանավորվեց նույն աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Մեր տեղեկություններով՝ աշխատակիցն աչք էր փակել ապօրինի շինությունների և փողոցներում տեղադրված կանգնակների վրա։

Իսկ Կենտրոնի նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ ձերբակալված պաշտոնյայի գործն այժմ դատարանում է․ մեղադրանքը դարձյալ կաշառք ստանալն է։

Կոռուպցիոն պատմության կենտրոնում անցած ամռանը հայտնվել էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, երբ ձերբակալվեցին թաղապետ Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը: Այս վարույթը դարձյալ վերաբերում է ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառք վերցնելուն, շենքերի բարեկարգման գումարների յուրացմանը և փաստաթղթերի կեղծմանը։

Մինչ վարչապետը պարբերաբար պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, նրա թիմակից Տիգրան Ավինյանն այսօր այլ արձանագրում արեց։ Ու չնայած քաղաքապետը, թաղապետերը փորձում են իրենց ենթակաների գործողությունները ներկայացնել որպես առանձին դեպքեր՝ միաժամանակ ողջունելով իրավապահների աշխատանքը, դեպքերի քանակն ու կրկնվող բնույթը վկայում են հենց համակարգային խնդիրների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան