«Ղարաբաղն Ադրբեջան է, դա Բեռլինի հստակ դիրքորոշումն է»․ Գերմանիայի նախագահ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ղարաբաղն Ադրբեջան է, այդպիսին է պաշտոնական Բեռլինի հստակ դիրքորոշումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ։

«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր էլ հաստատում ենք Գերմանիայի այդ հստակ դիրքորոշումը»,- ասել է Շտայնմայերը։

Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ՝ կոչ անելով Բաքվին ու Երևանին բաց չթողնել պահը և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը։

«Շատ մեծ քայլ է արվել դեպի առաջ, և ես շնորհավորում եմ երկու կողմերին խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման համար: Երբ այսօր խոսեցի պարոն նախագահի [Իլհամ Ալիևի] հետ, հույս հայտնեցի, որ շուտով մենք կկարողանանք ականատես լինել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և կլինի շատ տևական խաղաղություն։ Ես մեծ հույս ունեմ ու կոչ եմ անում կողմերին բաց չթողնել այդ պահը՝ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին»,-ասել է Գերմանիայի նախագահը։

Նա նշել է, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի գործընթացը հասցնեն ավարտին, և համոզված է, որ դա տեղի կունենա։ Շտայնմայերը նաև  կարծում է, որ Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է պետք փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։

«Մենք հասկանում ենք, որ փոխվստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանք է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է: Ե՛վ երկրներին, և՛ ժողովուրդներին շատ ժամանակ է պետք։ Հաշտեցման համար ժամանակ կպահանջվի, և մենք չպետք է այն բաց թողնենք»,- ասել է նա։

Հավելենք, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Գերմանիայի նախագահը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում էր արել, որն առաջացրել էր Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել երկրում Գերմանիայի դեսպանը, նրան խիստ բողոք էր հայտնվել ու հրապարակային ներողություն պահանջ ներկայացվել։ Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ հայտարարել էին, որ ներողություն չխնդրելու դեպքում Գերմանիայի նախագահի Բաքու այցի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում։ Ի վերջո, Գերմանիայի նախագահականը ներողություն էր խնդրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի