Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
Քաղաքականություն
01.04.2025 | 20:07
Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։
Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։