Ինչ իրավիճակ է Մարտուն Գրիգորյանի շտաբում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Factor.am-ն արձանագրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբում ոչ ոք չկա:

Մարտուն Գրիգորյանը ընտրություններից երկու օր անց չի հստակեցրել` ում հետ է կոալիցիա կազմելու: Նա միայն երեկ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում կարճ գրել էր, որ վերահաստատում է`ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու:

Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, ավագանու կազմ անցած ընդդիմադիր մյուս 3 թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել:

Ընդդիմադիր քաղաքական ուժերից ամենաշատ քվեն ստացել է «Հայաստանի կոմունիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, որի հետ Մարտուն Գրիգորյանը տարաձայնություններ ունի: «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հենց Վարդան Ղուկասյանին են աջակցելու` քաղաքապետ ընտրվելու հարցում: Արդյոք Գրիգորյանի երեկվա հայտարաությունն էլ ակնարկ է այն մասին, որ կաջակցի Ղուկասյանին` պարզ չէ. նրա հետ երեկվանից կապ հաստատել չի հաջողվում: Մեր տեղեկություններով` Մարտուն Գրիգորյանն այսօրվա ընթացքում հայտարարություն կտարածի` հայտնելով իր քայլերի մասին: Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններում նախնական տվյալներով՝ Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը ստացել է ձայների 15,5%-ը, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է ձայների 8,08 %-ը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, ստացել է ձայների 6,11%-ը։

Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է ձայների 36,21%-ը: Ու թեև Մինասյանը ամենաշատ քվեներն է ստացել, քաղաքի կարավարումը չի կարող միանձյա ստանձնել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր հավաքել 50+ ձայն:

Արփի Հակոբյան