Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:
Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:
Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը: