Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են հարավային Բեյրութին հասցված ավիահարվածի մասին՝ իսրայելցի զինվորականների նախազգուշացումից հետո։ Սա իսրայելական կողմի առաջին հարձակումն է նոյեմբերի հրադադարից հետո, գրում է France 24-ը։

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաթ շրջանը», – հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը։

Այս տարածքը խիտ բնակեցված է, նաև բազմաթիվ դպրոցներ կան։ Հարվածից կարճ ժամանակ առաջ Իսրայելի բանակը Բեյրութի հարավային արվարձանների Հադաթի բնակիչներին տարհանելու հրաման է արձակել: Զինվորականները նրանց կոչ են արել անհապաղ լքել «Հըզբոլլահ»-ի օբյեկտների շրջակա տարածքը։ Նշվում է, որ Հադաթի բնակիչները խուճապահար փախել են մեքենաներով և ոտքով։

Հրամանն արձակվել է այն ժամանակ, երբ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Փարիզում բանակցություններ է սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու տնտեսական բարեփոխումներն ու երկիրը կայունացնելու ջանքերը: Իր առաջին ուղևորությունը կատարելով արևմտյան երկիր՝ նա փորձում է աջակցություն ապահովել Փարիզից այն բանից հետո, երբ նոր վարչապետ Նաուաֆ Սալամը կարողացել է կառավարություն ձևավորել երկու տարվա փակուղուց հետո:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի