«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ:

Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ, ծրագրեր և մշակութային նախագծեր՝ տարբեր ձևաչափերով: Նախարարի տեղակալի խոսքով՝ նպատակը մշակութային կրթության խրախուսումն է:

«Դժվար է գտնել այն բաժանման գիծը, որտեղ կրթությունն ու մշակույթը հնարավոր կլինի առանձնացնել: Վստահ եմ՝ համաժողովի շրջանակում հնարավորություն կունենաք ծանոթանալու այս ընթացքում արձանագրված հաջողություններին և ստեղծված հնարավորություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։ Նա, մասնավորապես, անդրադարձել է դպրոցական բաժանորդային համակարգին՝ նշելով, որ այս տարի այն առավել լայն ծավալներով է իրականացվել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նպաստում է սովորողների համար կրթական գործընթացն ավելի հետաքրքիր դարձնելուն՝ նպաստելով մշակույթի միջոցով գիտելիքների վերարժևորմանը։

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում նախատեսվող «Վերջին դաս» միջոցառմանը․ ակնկալվում է, որ ավանդական վերջին զանգի միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն մշակութային բովանդակությամբ: Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսելու նպատակով նախարարության կողմից նախատեսվում է նաև մրցույթի անցկացում։ Երևանում և մարզերում արդեն ձևավորված համապատասխան հանձնաժողովները, ուսումնասիրելով ներկայացված հայտերը, կընտրեն լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցներին, որոնք էլ կպարգևատրվեն: Մրցույթին դպրոցի մասնակցությունը կամավորության սկզբունքով է:

«Իհարկե, հաղթող ճանաչելու գործընթացը պայմանական է, քանի որ իրականում մեր նպատակն է խթանել, որ «Վերջին դասն» իրապես դառնա առավել երեխայակենտրոն։ Միջոցառումը պետք է ապահովի երեխաների առավել մեծ մասնակցություն և պարունակի մշակութային շեշտադրումներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը մշակել է նաև մշակութային վերջին զանգի կազմակերպման ուղեցույց:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ուսումնական տարվա ավարտին ևս մեկ ուսուցչական համաժողով է կազմակերպվելու, որի շրջանակում ամփոփվելու են նոր չափորոշչի ներդրման, ինչպես նաև մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված աշխատանքները։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել՝ հանրակրթության պետական նոր չափորոշչով անցում է արվում կարողունակությունների ձևավորմանը միտված կրթության, որտեղ կարևոր են թե՛ գիտելիքը, թե՛ հմտությունը, թե՛ արժեքներն ու դիրքորոշումները:

«Մշակույթն ու արվեստն այդ կարողություններում կարմիր թելով անցնում են ողջ ուսումնառության ընթացքում: ԿԶՆԱԿ-ն ակտիվ տարածում է դպրոցներում կուտակված դրական փորձը, իսկ այս աշխատաժողովը ևս մեկ հարթակ է այդ փորձի տարածման համար»,- ասել է Արտաշես Թորոսյանը:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։ Նրանք հանդես են եկել «Մշակույթի դերը ժամանակակից կրթության մեջ և ինչպես այն ինտեգրել կրթական ծրագրերում» խորագրով պլենար զեկույցներով: Բանախոսները կարևորել են նմանօրինակ քննարկումը՝ մշակութային կրթության հիմնահարցերն ու պետության կողմից գործադրված ջանքերն արժևորելու տեսանկյունից:

«Այս առանցքում շատ է կարևորվում կոնկրետ մշակութային կազմակերպությունների և դպրոցների կապը, որն ավելի շատ ուղղված է հանրակրթական խնդրի համալիր, այլ ոչ թե հատվածային լուծմանը: Ընդհանուր հանրային արժեհամակարգի տեսանկյունից սա շատ կարևոր սկզբունք է»,- ասել է Դավիթ Պողոսյանը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նշել է՝ վերջին ամիսներին թանգարանում գրանցվել են ռեկորդային այցելություններ հենց դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում: Մասնավորապես՝ 2-3 ամսվա ընթացքում ավելի քան 14 հազար դպրոցականներ են այցելել Հայաստանի պատմության թանգարան, որը ռեկորդային ցուցանիշ է առհասարակ թանգարանային այցելությունների առումով: Այս համատեքստում Դավիթ Պողոսյանն ընդգծել է նաև այցելությունների արդյունավետության և գործընթացն առավել նպատակային դարձնելու հարցը:

Համաժողովի ընթացքում կարևորվել է դպրոցներում մշակութային նախագծերի իրականացումը․ մասնավորապես՝ քննարկվել են, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու առաջնորդությանը, ուսուցչական համայնքների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: