Ռուսական Սարատովն ու Վորոնեժը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել․ Կիևն էլ պնդում է ՝ ՌԴ-ն գրոհել է ավելի քան 160 ԱԹՍ-ներով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Սարատովի և Վորոնեժի շրջանների նահանգապետերը հայտնել են մարտի լույս 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրանց տեղեկացմամբ՝ զոհեր և ավերածություններ չկան։ Սարատովի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, գրում է Current time-ը։

Սարատովի մարզի Էնգելսի բնակիչները գիշերը երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսել, հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները։ «Ռոսավիացիան» էլ հայտարարել է, որ Սարատովի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը. դա սովորաբար տեղի է ունենում անօդաչու թռչող սարքի հարձակման կամ սպառնալիքի դեպքում։

Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Սարատովի քիմիական աղբյուրների գիտահետազոտական ​​ինստիտուտում «հարված» է տեղի ունեցել։ Նահանգապետ Բուսարգինն իր հերթին գրում է, որ զոհեր կամ քաղաքացիական օբյեկտների ավերածություններ չկան։

Վորոնեժի շրջանի իշխանությունները նույնպես հայտնել են խոցված 30 անօդաչու թռչող սարքերի մասին։ Նահանգապետ Ալեքսանդր Գուսևը պնդում է, որ զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է մարտի 28-ի գիշերը ուկրաինական 78 անօդաչու թռչող սարքեր որսալու մասին, որոնցից 32-ը խոցվել են Վորոնեժի, 19-ը՝ Սարատովի, 17-ը՝ Կուրսկի շրջանում։ Բելգորոդի, Լիպեցկի, Ռոստովի և Տամբովի շրջաններում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

ՌԴ-ն իր հերթին զանգվածային օդային հարձակման է ենթարկել Ուկրաինային․ երկրի տարածքի ուղղությամբ 163 անօդաչու թռչող սարք է արձակվել, հաղորդում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Հարվածները հասցվել են Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի և Զապորոժիեի շրջաններին։ Որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 89 ռուսական անօդաչու թռչող սարք, ևս 51-ի տեղորոշումը կորել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի