Թուրքիան արտաքսել է Ստամբուլում հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Լուրեր

10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
Բոլորը

Թուրքական իշխանություններն այսօր առավոտյան արտաքսել են BBC-ի թղթակից Մարկ Լոուենին՝ մինչ այդ հյուրանոցից ձերբակալելուց և Ստամբուլում 17 ժամ պահելուց հետո։ Այս մասին հայտնում է BBС-ն։

Լոուենը Թուրքիայում էր՝ վերջին օրերի բողոքի ցույցերը լուսաբանելու նպատակով։ Նրան ասել են, որ արտաքսվում է «հասարակական կարգին սպառնալու» համար։

«Սա չափազանց անհանգստացնող միջադեպ է, և մենք կներկայացնենք թուրքական իշխանություններին: Մարկը շատ փորձառու թղթակից է, որը խորը գիտի Թուրքիայի մասին։ Ոչ մի լրագրող չպետք է նման վերաբերմունքի ենթարկվի պարզապես իր աշխատանքը կատարելու համար: Մենք կշարունակենք անաչառ և արդար լուսաբանել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է BBC-ի տնօրեն Դեբորա Թյորնեսը։

Այսօր առավոտյան էլ Լոնդոն ժամանելիս լրագրողը հայտարարել է․ «Կալանավորվել և արտաքսվել այն երկրից, որտեղ ես նախկինում ապրել եմ հինգ տարի, և որի նկատմամբ ես նման ջերմություն ունեմ, չափազանց անհանգստացնող է: Մամուլի ազատությունը և անաչառ հաղորդագրությունները հիմնարար են ցանկացած ժողովրդավարության համար»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի