«Անչափահաս երեխաների մորը տարել են Հակակոռուպցիոն կոմիտե»․  «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակը խուզարկել են

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Գյումրիի քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն այսօր պետք է հարցազրույցի գար Երևանում, սակայն դաշինքի գրասենյակում  խուզարկության պատճառով ստիպված է հետաձգել այն»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց գրասենյակում գտնվող Անդրանիկ Թևանյանը՝ իրավապահների գործողությունները որակելով որպես ընտրություններից առաջ իրենց «քարոզարշավի խոչընդոտ» և «քաղաքական հետապնդում»։

«Մեր թիմակից Էմմա Գրգորյանին են տարել ոստիկանություն շտաբի աշխատանքներն են պարալիզացրել»,- ասաց Թևանյանը՝ նշելով, որ վաղ առավոտյան էլ իրենց գրասենյակի աշխատակից Արա Ոսկանյանի բնակարանում են խուզարկություն իրականացրել։

Թևանյանը նշեց, որ իրենք այսօր երեկոյան, ժամը 17։00-ին նաև իրենք հանրահավաք են հրավիրել, և  իրավապահների գործողությունների պատճառով խոչընդոտվում է նաև հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները։

Ավելի ուշ արդեն լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց թիմակից Էմմա Գրիգորյանին անչափահաս երեխաների ներկայությամբ են տնից տարել ոստիկանություն, իսկ այժմ էլ  Գյումրիից տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների մասին։ Factor.am-ի տեղեկություններով խուզարկությունները կապված են հենց այդ հաղորդումների հետ։

 

Արաքս Մամուլյան