ԱՄՆ-ը հայտնել է, որ Կիևի հետ օգտակար հանածոների համաձայնագիրը կարող են կնքել հաջորդ շաբաթ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինայի համար օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի ամբողջական տարբերակն է պատրաստել, այն կարող է կնքվել հաջորդ շաբաթ։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք Ուկրաինային փոխանցել ենք տնտեսական համագործակցության վերաբերյալ պատրաստի փաստաթուղթը։ Ներկայում այն քննարկվում է ուկրաինացիների կողմից, և մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կսկսվեն ամբողջական քննարկումները և, գուցե, ստորագրությունները դրվեն»,- ասել է նա։

Բեսենթի խոսքով՝ համաձայնագրի նախնական նախագիծը, որն Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող էին ստորագրել փետրվարի վերջին, կազմված էր չորս էջից։ Սակայն Վաշինգտոնն օգտվել է իրավիճակից՝ «ավարտին հասցնելու համաձայնագիրը»։

«Դրա համար ես վստահ եմ, որ մենք արագ կշարժվենք և կստորագրենք այն»,- հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ ռուսական բանկերի հնարավոր միացումը SWIFT միջազգային բանկային համակարգին կախված կլինի ռուսական իշխանությունների գործողություններից։

Հարցին, թե Սև ծովում հրադադարի համար Ռուսաստանի կողմից առաջադրված պայմաններն արդյո՞ք ընդունելի են ԱՄՆ-ի համար, Բեսենթը պատասխանել է, որ Ռուսաստանի բոլոր պահանջները դիտարկվում են:

«Պատժամիջոցները կուժեղացվեն կամ կթուլանան՝ կախված է Ռուսաստանի ղեկավարության հետագա գործողություններից: Եվ նախագահ Թրամփը, կարծում եմ, չի վարանի մեծացնել պատժամիջոցները, եթե դա առավելություն տա բանակցություններում»,- հայտարարել  է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի