Արմավիրում չրերի արտադրությունը վերականգնվել է, ընկերությունը ստացել է թույլտվություններ. ԲԸՏՄ
Հասարակություն
25.03.2025 | 10:54
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցվել էր առանց համապատասխան թույլտվությունների խորքային հորից ապօրինի ջրառը և չորացման արտադրամասի վառարանների շահագործումը․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։
Ընկերությունը ձեռք է բերել ջրօգտագործման և անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետումների չափաքանակների թույլտվություններ, որի հիմքով «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումները վերացվել են։