ՔՊ-ն ԲԴԽ անդամի թափուր տեղերում կառաջադրի Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները
Քաղաքականություն
24.03.2025 | 18:47
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: