Հայաստանը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, եթե անդամակցի ԵՄ-ին. Շոյգու

Լուրեր

19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի անհրաժեշտություն՝ միանալ հակառուսական պատժամիջոցներին և զենք մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ այնպիսի գործիքների շրջանակում, ինչպիսիք են ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այդ հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայի նացիստական ​​ռեժիմի զինված ուժերին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։

Շոյգուն ասել է, որ Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների կբախվի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին, Բրյուսելը կպնդի այդ հարցում։

Նա նշել է, թե, իբր, այդ քայլերն ուղղված են լինելու ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլ նաև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին կազմել է ավելի քան 737 մլն դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի