Նոր կարգապահական վարույթ՝ դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ․ ցանկացած տույժ կհանգեցնի լիազորությունների դադարեցման

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի դեմ նոր կարգապահական վարույթ է հարուցել, որն արդեն ուղարկվել է ԲԴԽ՝ քննության։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Թե ինչ ենթադրյալ կարգապահական խախտման մասին է խոսքը, մեզ հայտնի չէ, սակայն նույնիսկ ամենամեղմ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում դատավորը կզրկվի լիազորություններից։

Խնդիրն այն է, որ նա արդեն իսկ մեկ «խիստ նկատողություն» չմարված կարգաապահական տույժ ունի, որից հետո պատասխանատվության ցանկացած այլ միջոց, Դատական օրենսգրքի համաձայն, հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցման։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը մոտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 24-ին է Արմինե Սաֆարյանին «խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկվել՝ դատավարական ժամկետներ խախտելու համար։

Արաքս Մամուլյան