Ուկրաինայում մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է համաձայնել՝ ՌԴ-ին հանձնել Օդեսան. NYT

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ֆոնին The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ նրանց բանակցությունները «կենտրոնանալու են այն բանի վրա, թե ինչ կկորցնի Ուկրաինան» պատերազմի խաղաղ հանգուցալուծման ժամանակ։

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի օգնականները հասկացրել են, որ Ռուսաստանը, «անշուշտ, կպահի Ղրիմը», որը բռնակցել է 2014 թվականին, ինչպես նաև «վճռականորեն ենթադրել, որ նա կստանա իր տիրապետած գրեթե ամբողջ տարածքը», այսինքն՝ Ուկրաինայի հողերի մոտ 20%-ը։

Միաժամանակ, նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի օգնականները փետրվարին լրատվամիջոցին հայտնել են, թե մտահոգված են, որ Թրամփը կարող է բավարարել «Պուտինի այլ ցանկություններ»՝ կապված որոշ այլ տարածքների հետ, այդ թվում, հնարավոր է՝ Օդեսայի՝ կարևոր նավահանգստի հետ։

The New York Times-ը չի հստակեցնում, թե ուկրաինացի ներկայացուցիչների մտահոգությունները ինչի վրա են հիմնված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի