Ուզում ենք ունենալ այլընտրանքների «մենյու»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն: Եվ այդ քաղաքականության շրջանակներում մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաև Ռուսաստանի հետ: Եվ ինչպես արդեն ասացի՝ այդ հարաբերությունների, այդ բանաձևի համատեքստում է տեղավորվում նաև մեր տարածաշրջանացման քաղաքականությունը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել և այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացել խորհրդարանին։ Մեր Սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչը և տեղի է ունեցել, և մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել: Այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաև բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:

Նաև մենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին: Ընդ որում, հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողությունն է, որ մեր չորս հարևաններից երկուսը Եվրամիության անդամության թեկնածու են։ Եվ նկատի ունեմ՝ նաև այս պրոցեսը մեր տարածաշրջանացման քաղաքականությանը չի հակասում։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, և ակնհայտ է, որ այդ նախագծի ընդունումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, որովհետև դա բոլորովին այլ մի գործընթաց է: Մենք դրանով արձանագրում ենք մեր քաղաքական հետաքրքրվածությունն այդ գործընթացի նկատմամբ՝ հասկանալով, որ դա բարդ գործընթաց է:

Բայց մյուս կողմից բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում մենք ուզում ենք նաև մեր ժողովրդի համար, ես այդպես եմ ձևակերպում, ունենալ այլընտրանքների որոշակի մենյու, որովհետև ընդհուպ Եվրամիությանն անդամագրվելը ի վերջո նաև կարող է տեղի ունենալ համընդհանուր հանրաքվեի միջոցով հաստատվելու պարագայում՝ Հայաստանի Հանրապետության դեպքում, որովհետև նույնիսկ այդ պարագայում դեռ փաստ չէ, որ Հայաստանը կանդամագրվի Եվրոպական միությանը, որովհետև Եվրոպական Միության անդամ երկրներն էլ իրենց հերթին պետք է կոնսենսուս ձեռք բերեն։

Նկատի ունեմ, որ մենք պարզապես, ես ուզում եմ ուղիղ ասել դրա մասին, ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարի այլընտրանքների բացակայության արտաքին քաղաքականությունը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ժողովուրդն ունենա այլընտրանքներ։ Սա ամենևին էլ այդ այլընտրանքներից մեկի հենց ուղղակի ընտրություն չէ, այլ դա հնարավոր հնարավորություն է, ևս մի այլընտրանքի հնարավորություն է մեր պետության և մեր ժողովրդի համար: Սա ըստ էության ծառայություն է, իհարկե նաև մեր հանրության առնվազն, ընդ որում 50 հազարից ավելի ստորագրություն էր հավաքվել, 60 հազարին մոտ և նաև մեր ժողովրդավարական էության արտահայտությունն է, որ մենք չենք կարող, եթե Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է՝ ինչո՞ւ պիտի ժողովրդավարական Կառավարությունը և ժողովրդավարական մեծամասնությունը մերժի այդ նախագիծը: Եվ սա է մեր ընկալումը, ու ես կարծում եմ, որ դա կարևոր լրացում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես ձևակերպել, մենյուի և հնարավորությունների մեջ։

Նորից եմ ասում՝ մեր կարևորագույն խնդիրներից մեկը մեր բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության այլընտրանքների բացակայության քաղաքականությունը հաղթահարելը և մուտք գործելն է մի տեղ, որտեղ մենք կարող ենք ավելի ուշադիր նայել մեր տարածաշրջանին, ավելի ուշադիր նայել աշխարհին, ավելի ուշադիր նայել հնարավորություններին, ավելի ուշադիր վերլուծել սպառնալիքները, բայց տեսնել նաև հնարավորություններ։ Եվ սա տրամաբանական շարունակությունն է, նորից եմ ասում, այդ թվում՝ մեր տարածաշրջանային քաղաքականության, որովհետև ես չգիտեմ ինչպիսին կլիներ մեր մոտեցումը, բայց մեր քննարկումների և վերլուծությունների մեջ սա ունեցել է էական նշանակություն, որ մենք արձանագրել ենք, որ մեր հարևան չորս հարևաններից երկուսը Եվրամիության անդամության թեկնածու են: Ընդ որում, բոլորովին վերջերս նաև Թուրքիայից հնչեց այդ արձանագրումը, որ Թուրքիան ամենևին էլ չի հրաժարվել եվրոպական քաղաքականությունից։ Նաև դա հնչում է, ինչքան էլ հիմա որոշակի խնդիրներ կան Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում, բայց նաև Վրաստանը հայտարարում է, որ չի հրաժարվել Եվրամիության հետ մերձենալու քաղաքականությունից, և մեր այս որոշումները պետք է դիտարկել նաև այս համատեքստում»,- ասել է Փաշինյանը: