Որքան գումար է հավաքագրվել հունվարին և փետրվարին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2025 թվականի հունվարին հասարակական տրանսպորտի տոմսային համակարգով հավաքագրվել է 895 միլիոն 117 հազար 290 դրամ, իսկ փետրվարին՝ 959 միլիոն 975 հազար 610 դրամ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնից։ Այս հավաքագրումները վերաբերում են թե՛ ավտոբուսներին, թե՛ տրոլեյբուսներին, թե՛ մետրոպոլիտենին։

Ըստ Երևանի քաղաքապետի ներկայացրած տվյալների՝ հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 9 մլն 562 հազար։

Միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո հավաքագրումների պաշտոնական թիվ չէր հրապարակվել։ Ավագանու ընդդիմադիր անդամները պնդում էին, որ ուղեվարձի հավաքագրումների թիվ չի նշվում, քանի որ բոյկոտի ֆոնին շատ քիչ գումար է հավաքագրվել։

Հունվարին տրանսպորտից օգտվելու մեկ ուղևորության արժեքը 100 դրամ էր, փետրվարից դարձավ 150 դրամ։ Թանկացմանը զուգահեռ ընդդիմադիր գործիչները՝ հիմնականում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով սկսեցին բոյկոտի նախաձեռնություն։ Մարությանը հորդորում էր վճարել 100 դրամ, այսինքն՝ մետաղադրամը դնել վարորդի դիմաց և առաջանալ։ «Մայր Հայաստան» խմբակցությունն առհասարակ կոչ էր անում չվճարել։ Ի դեպ, ընդդիմադիր խմբակցությունը շարունակում է բոյկոտը։

Մեկ այլ գրավոր հարցման պատասխանով էլ Երևանի քաղաքապետարանը ավագանու անդամին հայտնել է, որ հունվարին համակարգի կողմից արձանագրվել է օրական 300․000 – 400․000 վավերացում QR կոդերի, տրանսպորտային քարտերի և բանկային քարտերի միջոցով։

Գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև տրամադրել առանձին հավաքագրումները, բայց պատասխան չենք ստացել։

«Միասնական տոմսային համակարգի հենց սկզբունքից ելնելով՝ հասույթի տարանջատում ըստ տրանսպորտային օպերատորների նախատեսված չէ»,- նշել են Երևան քաղաքի կառավարման կենտրոնից։

Չեն տրամադրել նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղեվարձի հավաքագրումների թիվը՝ պատճառաբանելով, թե ՓԲԸ-ն նման տեղեկատվության չի տիրապետում:

Մեկ այլ գրավոր հարցմամբ էլ պարզ է դառնում, որ հունվարին վաճառվել է տոմսային 74 հազար 718 փաթեթ, որից 5672-ը տրամադրվել է անվճար, 2739-ը՝ զեղչով։ Քաղաքացիներն ամենաշատը գնել են 10 ուղևորության փաթեթը՝ 63 հազար 686 վաճառք։ 450 հատ իննսուն րոպեանոց փաթեթ է վաճառվել, 375 հատ՝ մեկօրյա, 89 հատ՝ յոթօրյա, 1522՝ երեսունօրյա, 142 հատ՝ իննսունօրյա, 43 հատ՝ տարեկան։

Փետրվարին ավելի շատ փաթեթ է վաճառվել՝ 83 հազար 717, որից 8247-ը տրամադրվել է անվճար, 11 հազար 387-ը՝ զեղչով։ 10 ուղևորության փաթեթը, հունվարի համեմատ, շատ քիչ է վաճառվել՝ 28 հազար 426։ Փոխարենը անհամեմատ ավելի շատ է վաճառվել 90 րոպեանոց փաթեթը՝ 22 հազար 357։ 1020 հատ մեկօրյա փաթեթ է վաճառվել, 51 հատ՝ յոթօրյա, 11 հազար 899 հատ՝ երեսունօրյա, 312 հատ՝ իննսունօրյա, 18 հատ տարեկան։

Այսինքն՝ հունվարին և փետրվարին վաճառվել է 158 հազար 435 փաթեթ։ Իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Երևանում, 2025 թվականի դրությամբ, բնակվում է 1 միլիոն 141 հազար մարդ։

Ավտոբուսներում տեղադրված վալիդատորները քանի՞ QR կոդ են մերժել այս ընթացքում․ պարզվում է՝ «Թել-Սել» համակարգը այդ դեպքերը չի արձանագրում և չի լոգավորում։

Արփի Հակոբյան