Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում գործում են 60-ից ավելի մրցունակ ծրագրեր 

Լուրեր

14.05.2025 | 23:30
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին
14.05.2025 | 23:26
Խոշտանգման փաստով իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները․ ՀՔԱՎ
14.05.2025 | 23:17
Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային
14.05.2025 | 23:14
Հաքան Ֆիդանն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Զելենսկիի՝ Թուրքիա սպասվող այցը
14.05.2025 | 23:05
ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները
14.05.2025 | 22:57
Գերմանիայում Ուկրաինայի 3 քաղաքացի է ձերբակալվել՝ ՌԴ-ի հրահանգով դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով
14.05.2025 | 22:55
Դռնապանը պնդում է՝ պատմության ուսուցչուհին հարվածել է իրեն. Մերձավանի դպրոցի միջադեպի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2025 | 22:45
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
14.05.2025 | 22:36
Ուրուգվայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Պարագվայում և Բոլիվիայում դեսպան
14.05.2025 | 22:24
Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թրամփի հակաիրանական հայտարարությունները
14.05.2025 | 22:13
Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունը «Նոր Ժողովրդավարական պակտի» նախաձեռնությանը․ Արարատ Միրզոյան
14.05.2025 | 22:00
Բնակարան՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում կառուցված աղմկահարույց շենքում․ ինչ գույք ունի ՔՊ-ական նորընծա պատգամավորը
14.05.2025 | 21:50
«Վրացական երազանքն» օրենք է ընդունել, որն ավելի է դյուրացնում քաղաքական կուսակցությունների արգելումը
14.05.2025 | 21:44
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ» Ուկրաինայի պատճառով
14.05.2025 | 21:35
Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

 

Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան 60-ից ավելի մրցունակ ծրագրերով ուսուցում է իրականացնում խոհարարության, հրուշակագործության, ռեստորանային մենեջմենթի և սպասարկման ոլորտներում։

Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ հարցազրույցում անդրադարձ ենք կատարել սաների հաջողություններին, խոհարարական դիվանագիտությանը և 2025-ի ծրագրերին։

  • Տիկին Տիգրանյան, հյուրընկալության ոլորտի մի շարք մասնագիտություններ այժմ մրցունակ և պահանջված են։ Դեռևս 2006 թվականից Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանում ստեղծեց հյուրընկալության ոլորտի հիմքերը, իսկ 2019 թվականին այն հասցրեց բարձր մակարդակի՝ հիմնելով Երեմյան խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որն առաջինն ու միակն է իր տեսակի մեջ։ 

Ի՞նչ ծրագրեր և դասընթացներ ունեք այժմ։ Ովքե՞ր կարող են դառնալ Երեմյան ակադեմիայի սաները։

  • 2019 թվականին Ակադեմիայի հիմնումն իսկապես բեկումնային էր թեˊ Երեմյան ընկերությունների խմբի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարելավման և, թեˊ առհասարակ Հայասատանում հյուրընկալության ոլորտում համապատասխան որակյալ կրթություն և ուսուցում ապահովելու հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։

Իրոք, այսօր հյուրընկալության ոլորտի շատ մասնագիտություններ պահանջված են, և դրանում նաև մեծ դերակատարություն ունի Երեմյան ընկերությունների խումբն իր շուրջ 20-ամյա հաջողված գործունեությամբ, և դրա ապացույցն այն ծրագրերի և դասընթացների սրընթաց աճող քանակն է, որն առաջարկվում է Երեմյան ակադեմիայի կողմից։

2019 թվականին Ակադեմիան հյուրընկալության ոլորտում ուսուցման հիմքը դրեց ընդամենը չորս ծրագրով, իսկ այսօր մենք ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան վաթսունից ավելի մրցունակ ծրագրեր, որոնցով ուսուցում է իրականացվում խոհարարության, հրուշակագործության, ռեստորանային մենեջմենթի և սպասարկման ոլորտներում։ Ակադեմիան ունի ծրագրեր ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար։ Փորձը ցույց է տալիս, որ Ակադեմիան հնարավորություն է տալիս իրականացնելու բոլոր նրանց երազանքները, ովքեր ունեն տաղանդ և նպատակասլացություն  հյուրընկալության ոլորտում դրսևորելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև թողնելու իրենց ուրույն ձեռագիրը։   

  • Տիկին Տիգրանյան, Ակադեմիայի սաները մեծ հաջողություններ են գրանցում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում և Հայաստանից դուրս։ Ի՞նչ հաջողությունների մասին է խոսքը։ Ինչպե՞ս են այս հաջողություններն անդրադառնում Հայաստանում հյուրընկալության ոլորտի զարգացման վրա։

  • Մեր գործունեության կարևոր նպատակներից է եղել և շարունակում է մնալ որակյալ ուսուցման հնարավորություններ ապահովելը և հասնելը մեր իսկ կողմից սահմանված շատ բարձր նշաձողին Հայաստանում և արտերկում։ Այո, այսօր հպարտությամբ կարող ենք փաստել, որ մեր շրջանավարտները զգալի հաջողություններ են գրանցում ոչ միայն Հայաստանում, այլ, ինչը մեզ համար կրկնակի ուրախալի է, այս ոլորտում զարգացած շատ երկներում՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան։ Մեր շրջանավարտներից շատերը ոչ միայն առաջատար դերակատարում ունեն հայտնի ռեստորաններում այլ հասցրել են հիմնել իրենց ռեստորաններն ու հյուրատները Երևանում և Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի և այլ մարզերում։ 

Մեր ուսանողների ուղղակի հաջողությունների հետ է կապված այսօր, օրինակ՝ խոհարարի դերի և հեղինակության բարձրացումը մեր հասարակության մեջ։ Նրանց ստացած որակյալ գիտելիքները և բարձր պրոֆեսիոնալիզմը էականորեն կարևոր դեր են խաղում ոլորտում նոր չափանիշների սահմանման համար։ 

  • Ովքե՞ր են դասավանդում Ակադեմիայում։ Արդյո՞ք սաներին փոխանցվում են համաշխարհային նորագույն ստանդարտներին համապատասխան գիտելիքներ։

 

  • Ակադեմիայում դասավանդում են ոլորտում համապատասխան գիտելիքներ և փորձ ունեցող լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար վերապատրաստում են անցնում արտերկրում, թարմացնում իրենց գիտելիքներն ու կիսվում մեր ուսանողների հետ։

 

  • Բացի մրցունակ և որակյալ գիտելիքներից՝ Ակադեմիայի սաները հնարավորություն են ստանում արժեքավոր կապեր ձեռք բերել և ծանոթանալ ոլորտի բոլոր նրբություններին։ Ինչպիսի՞ հիշողություններով և ձեռբերումներով են նրանք ավարտում Ակադեմիայում ուսումը։ 

 

  • Կարծում եմ այս հարցի հասցեատերը մասամբ մեր ուսանողն է, բայց կարող ենք փաստել, որ մեր ուսանողներն ունենում են բացառիկ հնարավորություն հանդիպելու և կապեր հաստատելու հյուընկալության ոլորտում աշխարհահռչակ դպրոցների ներկայացուցիչների և առհասարակ ոլորտում այնպիսի հանրաճանաչ մասնագետների հետ, ինչը շատերի համար կարող է ուղղակի անիրականանալի երազանք լինել։ Հյուրընկալել ենք աշխարհահռչակ <<Le Cordon Bleu>> դպրոցի իսպանական խոհանոցի խոհարարական ծրագրերի ղեկավարին, երկրորդ տարին է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանականերում համագործակցության արդյունքում հյուրընկալում ենք հայտնի շեֆ խոհարարների, նույն ծրագրի շրջանականերում Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ երրորդ տարին է կազմակերպում ենք փորձի փոխանակաման միջոցառումներ Իտալիայից ժամանած հայտնի քոլեջների և բուհերի ուսանողների և դասավանդող անձնակազմի հետ։

Տիկին Տիգրանյան, Ակադեմիան նաև խոհարարական դիվանագիտության եզակի հարթակ է Հայաստանում։ Միջազգային համագործակցությունների և գործընկերների ուղղությամբ նորություններ կա՞ն։ Ի՞նչ սպասել այս տարի։

 

  • Ինչպես միշտ պլանավորել ենք  հետաքրքիր ծրագրեր և նախագծեր իրականացնել մեր միջազգային գործընկերների հետ։ Շարունակելու ենք հյուընկալել ոլորտի հայտնի մասնագետների, կազմակերպել փորձի փոխանակման ծրագրեր, տարբեր ձևաչափերով ներկայացնել մեր գործընկեր երկների խոհանոցները։

 Շուտով պատրաստվում ենք համագործակցության հուշագրեր ստորագրել երկու շատ կարևոր միջազգային դպրոցների հետ, որոնք մեր ուսանողների համար նոր հնարավորություններ կստեղծեն կրթությունը արտերկրում լավագույն ուսումնական կառույցներում շարունակելու կամ արդեն ձեռք բերված գիտելիքի հիման վրա՝ այլ միջավայրում ավելի մասնագիտանալու համար։ Շուտով այս մասին կներկայացնենք հանրությանը։

Այս տարի մեզ համար նպատակային է նոր ոլորտում հաջողությամբ դիրքավորվելն ու ամրապնդվելը։ Նկատի ունեմ հյուրընկալության ոլորտում այնպիսի զարգացող ուղղություն, ինչպիսին այսօր համարվում է հյուրանոցային մենեջմենթն ու սպասարկումը։ Հաշվի առնելով ՀոՌեԿա ոլորտում մեր հարուստ փորձը՝ մենք նախաձեռնում ենք ուսուցում իրականացնել նաև նշված ոլորտում։ Սկսել ենք իրականացնել ուսումնասիրություններ Հայաստանում և արտերկրում, հրավիրել բարձր գիտելիքներով զինված մասնագետների, լավագույն ուսումնական ծրագրեր մշակելու և հյուրանոցային մենեջմենթի և սպասարկման ոլորտներում արդյունավետ դասընթացներ կազմակերպելու համար։ Ունենք համագործակցության լայն հեռանկարներ այս ոլորտում հաջողություններ գրացած արտերկրյա բազմամյա փորձ ունեցող դպրոցների հետ, ինչը հնարավորություն կտա այս ուղղությամբ ևս հետևել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և մեր լսարանին առաջարկել ժամանակակից և մրցունակ ուսումնական ծրագրեր։  

  • Որպես վերջաբան՝ ո՞րն է Ձեր խորհուրդը բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են մասնագիտանալ կամ զարգանալ խոհարարության և հյուրընկալության ոլորտներում, սակայն վարանում են։   

 

  • Այսօր խոհարարության և հյուրընկալության ոլորտներն աննախադեպ տեմպերով առաջ են շարժվում, և մասնագետների համար առկա են լայն հնարավորություններ լավագույնս դրսևորվելու և արդյունավետ գործունեություն ծավալելու համար, սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ մրցունակ են այն մասնագետներն, ովքեր ունեն համապարփակ գիտելիքներ և կարևորում են իրենց մասնագիտական շարունակական կրթությունն ու զարգացումը։