Վարքագիծ՝ հեղեղումների, խոտի այրման ժամանակ․ ամփոփվել են մարզային փրկարարական վարչությունների նախորդ ամսվա միջոցառումները

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից փետրվար ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք ուսումնավարժանքներ, դասընթացներ, սեմինարներ և հանրային իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ձևավորել առավել կրթված և տեղեկացված հանրություն՝ պատրաստ արձագանքելու ցանկացած արտակարգ իրավիճակի:

Միջոցառումների մեծ մասն ուղղված էր հեղեղումների առաջացման կանխարգելմանն ու դրանց վերաբերյալ բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները» և «Ազդարարման ազդանշանները» թեմաներով դասընթացներ են անցկացվել մարզերի ուսումնական հաստատություններում, որոնց նպատակն էր մասնակիցների շրջանում ձևավորել ճիշտ և տարանջատված վարքագիծ հեղեղումների ժամանակ, բարձրացնել գիտակցության մակարդակը հեղեղումների վտանգների և դրանցից հնարավոր ռիսկերի մասին, իրազեկել ազդարարման ազդանշանների, ինչպես նաև դրանց ճիշտ կիրառման եղանակների մասին, տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ անվտանգության միջոցառումների իրականացման, տարհանման կազմակերպման ու առանց խուճապի գործելու վերաբերյալ:

Շարունակելով բնակչության պատրաստվածության նպատակով իրականացվող միջոցառումների շարքը` Փրկարար ծառայության ենթակա մարզային փրկարարական վարչությունների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք այլ թեմաներով դասընթացներ, մասնավորապես՝ «Դաշտերում և այգիներում խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը», «Արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ կողմնորոշում», «Ազդարարման ազդանշանները», «Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժի ժամանակ», «Հրդեհային անվտանգության կանոնները», «Հրդեհային անվտանգության կանոնների հիմնական խախտումները և հրդեհի առաջացման պատճառները» թեմաներով:

Միևնույն ժամանակ կարևորելով հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացումը, հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների, հրշեջ-փրկարարական ջոկատների օղակների հրամանատարների գործնական ունակությունների կատարելագործումը բացազատման ժամանակ՝ մի շարք դպրոցներում հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումն ուսումնական հաստատությունում», բենզալցակայանում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում», N զորամասում՝ «Հրդեհային անվտանգության կանոնները», «Հրդեհաշիջում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում» թեմաներով:

Փրկարարների հմտությունների բարձրացման, ավտոճանապարհներին քաղաքացիների անվտանգության ապահովման, արագ ու արդյունավետ արձագանքման նպակատով և եղանակային գործոններով պայմանավորված՝ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել, որոնք վերաբերել են ձնաբքի հետևանքով ավտոճանապարհներից արգելափակված ավտոմեքենաների դուրսբերմանը:

Ուշադրության կենտրոնում պահելով բնակչության պատրաստվածությունը, այդ թվում՝ պատսպարման և տարհանման գործընթացների իմացությունը՝ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով գործնական պարապմունքներ են անցկացվել մի շարք ուսումնական հաստատություններում: Պատրաստված քաղաքացիներն ի վիճակի են արագ և արդյունավետ արձագանքել ազդանշանին, ինչը նվազեցնում է վնասները և վտանգները։ ««Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ գործողությունների ճիշտ կատարումը կարող է փրկել բազմաթիվ կյանքեր։

Մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչների, համայնքների կազմավորումների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել են «ՔՊ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը ՔՊ համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրհեղեղների ժամանակ» թեմաներով շտաբային ուսումնավարժանքներ:

Միջոցառումների շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից մասնակիցներին տրամադրվել են վարքականոններին առնչվող իրազեկման թերթիկներ։

Փրկարար ծառայության կողմից իրականացվող նմանօրինակ միջոցառումներն ապահովում են ոչ միայն քաղաքացիների պաշտպանությունը, այլև բարձրացնում օպերատիվ պատրաստվածության մակարդակը: Վերջիններս նպաստում են թե՛ բնական աղետների, թե՛ ցանկացած այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ճիշտ և արդյունավետ վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև տարաբնույթ վտանգների դեպքում համապատասխան գործողությունների կիրառմանը, ինչը չափազանց կարևոր դեր է խաղում աղետների ընթացքում մարդկային կյանքերի փրկության և հնարավոր հետևանքների նվազեցման գործում։