Ես ի՞նչ անեմ. Փաշինյանը` իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դատավարության ձգձգման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
03.04.2026 | 10:24
50 հազարական դրամ ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար․ ՀԿԿ-ն 62 անձ է ձերբակալել ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
Բոլորը

Հղի կին է մահացել Ձեր շարասյան կողմից, ո՛չ բարոյական,  ո՛չ քաղաքական պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով Սոնա Մնացականյանի դեպքի մասին։

Վարդանյանն ասաց՝ երբ հարցը վերաբերում է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելուն, րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերելը, կալանավորելը, իսկ հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործը 3 տարի է` գնում է։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դուք կամ տուժող կողմը հիմք ունե՞ք ասելու, որ ես գործին միջամտություն եմ ունեցել։ Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող  բնության մեջ այդպիսի հիմնավորում լինել։ Մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք»։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։

«Արդեն գրեթե մեկ տարի է՝ դատաքննությունը նույն տեղում է դոփում։ Շուրջ մեկ տարի է՝ պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ է հանդես գալիս։ Նախօրեին հերթական անգամ հարցաքննում էինք դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետին արդեն երկրորդ դատական նիստին. ըստ էության՝ կրկնվող հարցեր, որոնց մեծ մասը դատավորը հանում էր։ Հաջորդ դատական նիստի համար պաշտպանական կողմը կրկին միջնորդելու է կրկնակի փորձաքննության ենթարկել։ Փորձում են ապացուցել, որ արագությունը ճիշտ չի որոշվել։ Մինչդեռ փորձաքննությունը դեռ նախաքննության ընթացքում որոշել է, որ արագության գերազանցում է եղել։ Հենց նման միջնորդություններն են դատական գործընթացն անհարկի ձգձգում, ինչն ակնհայտ երևում է»,- ահազանգում է փաստաբան Ասլանյանը։

Մնացականյանի մահվան գործով քրեական վարույթ նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը, սկզբում դեպքի վայրից հեռացել էր, ավելի ուշ վերադարձել ու մասնակցել քննչական գործողություններին։ Գործով միակ մեղադրյալ Նավասարդյանը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Նավասարդյանի փաստաբանը չի ընդունում պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները։

Արամ Նավասարդյանից բացի՝ ոչ ոք չի կանգնի դատարանի առաջ. նախորդ տարվա սեպտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։