Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով նիստին նրա հորեղբայրը սրտի կաթված է ստացել․ տուժող կողմն ահազանգում է՝ գործը միտումնավոր ձգձգում են

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

3 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի գործով վերջին նիստի ժամանակ հենց դատական նիստերի դահլիճից շտապ օգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Մնացականյանի հորեղբայրը։

Factor TV-ի հետ զրույցում տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը պատմեց, որ հերթական անգամ պաշտպանական կողմի հետ վիճաբանություն է ծագել, այդ ընթացքում հորեղբոր վիճակը վատացել է։

«Թեթև վիճաբանություն էր ընթանում, պաշտպանական կողմն անընդհատ նույն հարցերը տալիս էր, մենք և մեղադրող կողմը շեշտում էինք, որ սա դատական գործի ձգձգմանն է ուղղված, քանի որ այդ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ Այս ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը վատացավ, դուրս եկավ, հետո իմացանք, որ սրտամկանի ինֆարկտով տեղափոխվել է հիվանդանոց»,- մանրամասնեց Ասլանյանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանական մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։

«Արդեն գրեթե մեկ տարի է՝ դատաքննությունը նույն տեղում է դոփում։ Շուրջ մեկ տարի է՝ պաշտպանական կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդությամբ է հանդես գալիս։ Նախօրեին հերթական անգամ հարցաքննում էինք դատատեսաձայնագրային բնագավառի փորձագետին արդեն երկրորդ դատական նիստին. ըստ էության՝ կրկնվող հարցեր, որոնց մեծ մասը դատավորը հանում էր։ Հաջորդ դատական նիստի համար պաշտպանական կողմը կրկին միջնորդելու է կրկնակի փորձաքննության ենթարկել։ Փորձում են ապացուցել, որ արագությունը ճիշտ չի որոշվել։ Մինչդեռ փորձաքննությունը դեռ նախաքննության ընթացքում որոշել է, որ արագության գերազանցում է եղել։ Հենց նման միջնորդություններն են դատական գործընթացն անհարկի ձգձգում, ինչն ակնհայտ երևում է»,- ահազանգում է փաստաբան Ասլանյանը։

Մնացականյանի մահվան գործով քրեական վարույթ նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է։

«2027 թվականի ապրիլի 26-ին կլրանա գործով 5 տարին, ինչը կենթադրի քրեական հետապնդման դադարեցման, քրեական պատասխանատվությունից ազատման և գործի կարճման։ Ուստի՝ հենց այս ձգձգումը ողջամիտ կասկած է հարուցում, որ պաշտպանական կողմն ամեն ինչ տանում է դրան»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը, սկզբում դեպքի վայրից հեռացել էր, ավելի ուշ վերադարձել ու մասնակցել քննչական գործողություններին։ Գործով միակ մեղադրյալ Նավասարդյանը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

«Աշոտ Նավասարդյանը, փաստացի, ազատության մեջ է, իսկ դատաքննության այս փուլը խափանման միջոցը վերանայելու հնարավորություն չի տալիս»,- նշեց փաստաբանը։

Հղի կնոջը վրաերթի ենթարկած Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբանը, սակայն, չի ընդունում պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները։

«Ուղեկցող մեքենան չէր կարող նման արագությամբ ձախ շրջադարձ կատարել։ Խաչմերուկում եղել է երթևեկությունը կարգավորող, ուստի՝ տվյալ դեպքում Սոնա Մնացականյանը խաչմերուկը պիտի հատեր ոչ թե նայելով լուսացույցին, այլ ենթարկվեր երթևեկությունը կարգավորողի հրահանգներին, ուստի՝ Մնացականյանը տեսել ու չի ենթարկվել ոստիկանի հրահանգին։ Սա անզգույշ պատահար է եղել»,- ասում է Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Նավասարդյանից բացի՝ ոչ ոք չի կանգնի դատարանի առաջ. նախորդ տարվա սեպտեմբերին Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։

«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները»,- դատարանի որոշումից հետո արձանագրել էր տուժող կողմը։

Ռոզա Վարդանյան