Ո՞ր պաշտոնյաների ամառանոցները կարող են անցնել ջրի տակ, եթե Սևանի մակարդակը մի փոքր էլ բարձրանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Բնապահպանության նախարարության տվյալներով՝ Սևանա լճի հարակից տարածքներում շահագործման նպատակով վարձակալության է տրված 870 հողակտոր: Դրանք պետության սեփականությունն են, վարձակալողները՝ մեծավմասամբ մասնավոր ընկերություններ կամ անձինք են: Այնտեղ, ինչպես գիտենք, կառուցվել են հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, ամառանոցներ ու հանգստյան այլ գոտիներ։ Պետությունը որոշել է զբաղվել այդ տարածքներով, ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրերն ու պայմանները, քանի որ գտնում է, վարձակալության գումարները շատ ցածր են: Վարձավճարները շատ տարբեր են. 1 քմ համար 90 լումայից մինչև 100 դրամ: Իհարկե, այդ տարբերությունը երբեմն օբյեկտիվ է՝ պայմանավորված հողակտորի գտնվելու վայրից, լճին շատ կամ քիչ մոտ լինելուց, դեպի լիճ ելք ունենալ-չունենալուց և այլ որակներից:

Բայց կան նաև դեպքեր, որ վարձակալած տարածքը պայմանական թանկ գոտում է գտնվում, բայց վճարը շատ ցածր է։ Այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է ուսումնասիրել բոլոր 870 պայմանագրերը: Խնդրի մասին կառավարության հուլիսի 18-ի նիստում բարձրաձայնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հատ-հատ նայել վարձակալության պայմանագրերը։ Այնտեղ կան մարդիկ, այնտեղ կան օբյեկտներ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են ծիծաղելի գներով կնքել պայմանագրեր։ Հեկտարներով հողերի համար կոպեկներ են վճարում»,- ասել է նա։

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ոչ միայն որոշ տարածքների վարձավճարներն են շատ ցածր, այլև կան վարձակալներ, որոնք ընդհանրապես չեն վճարում: Իսկ «Սևան ազգային պարկում» այդ հողակտորների դիմաց հավաքվում է տարեկան ընդամենը 160 մլն դրամ վարձավճար, փոխնախարարի ներկայացմամբ՝ դա համարժեք գումար չէ, այն կարող էր կրկնակի-եռակի շատ լինել։ Փոխնախարարը համաձայն է այն դիտարկման հետ, որ հողակտորների վարձակալները կամ օբյեկտների սեփականատերերը պատահական մարդիկ չեն։ «Բայց իրական այն պրոցեսը, որ հիմա տեղի է ունենում, մեզ այդ անունները ոչինչ չեն ասում, մենք շարժվում ենք օրենքով, օրենքի շրջանակներում, ունենք բոլորի հետ կնքված պայմանագրեր, և ովքեր խախտել են, կենթարկվեն պատասխանատվության»,- հավելեց Գ․Սամոսյանը։

Բնապահպանության նախարարության տրամադրած ցանկից տեղեկանում ենք, որ Սևանի հարակից տարածքներում վարձակալության հիմունքներով մոտ 1 հեկտար հողակտոր ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վճարում է 950 հազար դրամ: Ծառուկյանն այնտեղ մեծ ու շքեղ ամառանոց է կառուցել, բայց, ասում են, լճի մակարդակի բարձրացման հետևանքով ամառանոցի պարիսպներն արդեն հայտնվում են ջրի մեջ, իսկ ամառանոց տանող ճանապարհը պարբերաբար խճաքարով բարձրացվում է, որպեսզի չհայտնվի ջրի տակ:

2,5 հա տարածք ունի Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը: Պարոն Գուլոյանը վճարում է 300.000 դրամ: Սևանի ափին հողակտոր ունի Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Վերջինս 1999-2000 թվականներին եղել է բնապահպանական պետական տեսչության պետ, հավանաբար այդ տարիներին էլ վարձակալել է հողակտորը:

Մի պարսպապատ, բայց չօգտագործվող հողակտոր պատկանում է Շողերինա Մկրտչյանին: Տիկին Շողերինան, հավանաբար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է: Պատգամավորը հաճախ է կատակում, որ բիզնես ունի ոչ թե ինքը, այլ կինը: «Սևան ազգային պարկում» տարածք ունի նաև բնապահպանության նախկին նախարար, այժմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը: Պատգամավորը նախ հերքում, հետո, կարծես թե, հաստատում է, որ տարածքն իրենն է: «Ոչ, ես ինքս անձնական տարածք չունեմ, ոչ թե ինչ-որ մեկի անունով, ես դեռևս այն ժամանակ հայտարարեցի, որ ոչ էլ հարազատների։ Կա կազմակերպություն, որն այնտեղ վարձակալած տարածք ունի։ Ես ինքս սիրում եմ Սևանը, այցելում եմ, բնականաբար, որևէ խնդիր չկա։ Եվ այնքան հեռու տարածքում է գտնվում, որ այնտեղ վարձակալել ցանկացողներ, դժվար թե, լինեն»,- ասաց պատգամավորը։

Բոլորիս հայտնի «Հարսնաքար» համալիրը, որը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, զբաղեցնում է 2,8 հա տարածք: «Հարսնաքարը» բավականին մեծ է և դեպի լիճ ելք ունի, բիզնես- տեսանկյունից գտնվում է բավականին հարմար տարածքում, բայց ունի բավականին ցածր վարձավճար՝ 1 մլն 36 հազար դրամ կամ 1 քմ-ը 37 դրամ: Սևանի ափին Ռ. Հայրապետյանն ունի մեկ այլ հյուրանոց՝ «Սևան ռեզորթը» և մեկ ամառանոց՝ Գ․Ծառուկյանի ամառանոցի հարևանությամբ:

Երկու հողակտոր ունի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, հողակտորներ ունեն առողջապահության նախկին նախարար Հովհաննես Քուշկյանն ու նրա հարազատները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու այլք: Տարածքում հայտնի է, որ ափամերձ հատվածներում ամառանոցներ ունեն նախկին ոստիկանապետեր՝ Վլադիմիր Գասպարյանն ու Ալիկ Սարգսյանը, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ներկա ու նախկին շատ պաշտոնյաներ: Շատ դեպքերում պաշտոնյաների հողատարածքները, օբյեկտներն ու ամառանոցներն իրենց անուններով չեն և դժվար է ապացուցել, թե իրականում ով է սեփականատերը: «Ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որ տեղեկանք տա բոլոր դե յուրե և դե ֆակտո վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների մասին»,- նույն նիստի ժամանակ ասել էր Փաշինյանը։

Եվս մի հետաքրքիր հանգամանք՝ «Սևան ազգային պարկի» տարածքում վարձակալության տրված հողակտորների մեծ մասը բաժանվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում: Բնապահպան Հակոբ Սանասարյանը հիշում է, որ հատուկ այդ նպատակով կառուցապատման թույլտվությունը 1908 մետր նիշից իջեցվեց 1905 մետրի: Այդ ժամանակ նաև կարծիք կար, թե Սևանի ափին մի շարք պաշտոնյաներ արդեն օբյեկտներ և հյուրանոցներ են կառուցել, ու եթե լճի մակարդակը բարձրանա, ապա դրանք կհայտնվեն ջրի տակ, ինչպես եղավ Արայիկ Հայրապետյանի «Լավանդա սիթիի» դեպքում: Այդ պատճառով էլ սկսեցին լճից ոռոգման նպատակով ավելի շատ ջուր բաց թողնել: Բնապահպանը նաև հիշում է, որ Քոչարյանի կառավարման ժամանակ այդ նպատակով Արարատյան դաշտում ոռոգման նորմերի և ռեժիմների փոփոխություն կատարվեց, անգամ ձեռնարկ հրապարակվեց, որի համաձայն այդ տարածքում ոռոգելի ջուրն առանձին դեպքերում 1,5-2 անգամ ավելի շատ էր պահանջվում, քան անհրաժեշտ էր:  «Որպեսզի Սևանը չբարձրանա, և որ իրենք, որպեսզի լափեն ու կողոպտեն ժողովրդին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան