Իռլանդիան հետաքննում է Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ անհայտ ԱԹՍ-ների թռիչքը

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Իռլանդիայի կառավարությունը տեղեկություններ է ստացել երկրի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին մոտավորապես նույն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Դուբլինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի նախագահը այս շաբաթվա սկզբին է այցելել Իռլանդիա։

Իռլանդիայի կառավարության աղբյուրները հաստատել են միջադեպը, սակայն երկրի զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանել լրատվամիջոցների նախնական հաղորդագրությունները։ Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինը նույնպես հաստատել է անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունները:

«Անվտանգության համար պատասխանատու է ընդունող երկիրը։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ իսկապես եղել են նման անօդաչու թռչող սարքեր, բայց դա չի ազդել այցի վրա կամ որևէ փոփոխություն չի պարտադրել»,- ասել է նա ուկրաինացի լրագրողներին։

Իռլանդական Journal-ն առաջինն էր հաղորդել Դուբլինի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին։ Հրապարակման համաձայն՝ երկուշաբթի երեկոյան, երբ Զելենսկիի ինքնաթիռը պետք է մոտենար Դուբլինին, չորս անհայտ անօդաչու թռչող սարքեր թռել են նախագահական ինքնաթիռի համար նախատեսված թռիչքուղու ուղղությամբ։ Ըստ պարբերականի՝ խոսքը չորս անօդաչու թռչող սարքի մասին է, որոնք նկարագրվում են որպես «ռազմական տիպի սարքեր»։

Միևնույն ժամանակ, Irish Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ իռլանդական «LÉ William Butler Yeats» ռազմածովային նավը հայտնաբերել է հինգ անօդաչու թռչող սարք, որոնք «թռչում էին Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ»։ Երբ նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Դուբլինի վրա ոչ թռիչքային գոտի է սահմանվել։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իշխանությունները դեռևս վստահ չեն անօդաչու թռչող սարքերի ծագման կամ ներկայիս գտնվելու վայրի վերաբերյալ։

«Նրանց թռիչքի հեռավորությունը և օդում մնալու ժամանակը ենթադրում են, որ դրանք բարդ անօդաչու թռչող սարքեր էին, որոնք կառավարվում էին փորձառու օդաչուների կողմից»,- գրել է Irish Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Journal-ի՝ անօդաչու թռչող սարքերը, հնարավոր է, թռել են Դուբլինից հյուսիս-արևելք գտնվող տարածքից, հնարավոր է՝ Դուբլինի ծոցի հյուսիսային կողմում գտնվող Հաութ Հեդ թերակղզու մոտ։ Իշխանությունները հետաքննում են՝ դրանք արձակվել են ցամաքի՞ց, թե՞ դեռևս չբացահայտված նավից։ Անօդաչու թռչող սարքերը թռել են միացված լույսերով՝ ակնհայտորեն «ցանկանալով նկատվել», հայտնել են Irish Times-ի աղբյուրները։

Դրանից հետո անօդաչուներն ուղղություն են վերցրել դեպի Իռլանդական ծովում տեղակայված իռլանդական ռազմածովային նավը, հաղորդում են տեղական հրատարակությունները։

Journal-ը պնդում է, որ իռլանդական զինվորականները որոշել են չխփել անօդաչու թռչող սարքերը, քանի որ արդյունավետ հակազդեցության միջոցներ չեն ունեցել։

Վերջին ամիսներին մի շարք եվրոպական երկրների իշխանությունները հայտնել են իրենց օդանավակայանների և ռազմական բազաների վրա անօդաչուների հայտնվելու մասին: Նմանատիպ վերջին միջադեպը տեղի է ունեցել Նիդերլանդներում նոյեմբերի 22-ին, երբ անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի սահմանի մոտ գտնվող Վոլկել ռազմական բազայի վրա:

Սեպտեմբերին ռուսական Շահեդ անօդաչու թռչող սարքերը թռել էին Լեհաստան՝ Ուկրաինայում թիրախների վրա հարձակման ժամանակ։ Անօդաչուներ նկատվել են նաև շատ երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Գերմանիայում և Լիտվայում։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ կարծում են, որ այս գործողությունների հետևում կանգնած է Ռուսաստանը, սակայն Մոսկվան մշտապես հերքում է իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի