Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի

Լուրեր

03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայ-ռուսական համալսարանի կառավարման, կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաև գործընթացները ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով: Լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև արդյունավետ ազգամիջյան երկխոսության և փոխգործակցության զարգացման նպատակով համաձայնագրում ներառվել է դրույթ համալսարանի հիմքի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կրթական և (կամ) գիտական կազմակերպությունների ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման հնարավորության մասին: Համաձայնագրով նախատեսվում է նաև հստակ մեխանիզմ՝ ՌԴ բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսման ընդունվելու համար տեղերի քանակի հատկացման համար։ Գիտական, գիտատեխնիկական, նորարարական, փորձագիտական, փորձարարական, արդյունաբերագիտական գործունեության ֆինանսական ապահովումը հիմնվելու է նպատակային ֆինանսավորման աղբյուրների բազմաքանակության վրա և իրականացվելու է երկու երկրների ազգային ծրագրերին համապատասխան: Համաձայնագրում առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան: Հստակ ձևակերպված են նաև համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները:

Հավանություն է տրվել 2024 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի վավերացմամբ կամրագրվեն ՀՀ տարածքում տեղակայված «Ուսումնասպորտային համալիրի» գործունեության պայմանները։ Վերջինս հիմնադրվել է «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից։ Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնարկը հայերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ: Միաժամանակ, հիմնարկը ռուսերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ։ ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով սովորելու համար հիմնարկ կընդունվեն ՀՀ, ՌԴ քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց երեխաները։