Հայկական բրենդիի համար աշխարհագրական նշում ստեղծելը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այլ ռազմավարական որոշում. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Լուրեր

03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանում մեկնարկեց Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագիրը, որը կարևոր քայլ է հայկական բրենդիի ճանաչմանն ու պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տվյալ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Էքսպերտիզ Ֆրանսի կողմից՝ Դի Էմ Այ Ասոշիեյթսի հետ համատեղ՝ համաձայն Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) պարտավորությունների:

Ծրագրի նպատակն է հիմնել հայկական բրենդին որպես աշխարհագրական նշում՝ ապահովելով նրա ավանդական համբավը, ճանաչելիությունը և բարձր որակը: Բացման միջոցառումը համախմբել էր առանցքային շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ պետական կառույցների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, արտադրողների և միջազգային գործընկերների, որոնք քննարկեցին ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:

Միջոցառումը կծառայի որպես կարևոր հարթակ քննարկումների, կապերի հաստատման և գիտելիքի փոխանակման համար՝ անդրադառնալով աշխարհագրական նշումների պաշտպանության և խթանման լավագույն փորձերին:

Ծրագրի շահառուներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ մտավոր սեփականության գրասենյակը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Ծրագրի բյուջեն ձևավորվել է ԵՄ-ի աջակցությամբ և կազմում է 2 միլիոն 845 հազար եվրո։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանն իր խոսքում նշեց, որ համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է Հայաստանի համար արժեքավոր և պատմական նշանակություն ունեցող արտադրական ոլորտներից մեկի զարգացումը։

«Հայկական բրենդին լոկ միայն ապրանք չէ Հայաստանի համար, այն խորհրդանիշն է մեր պատմամշակութային ժառանգության, արհեստագործության և տնտեսական ուժի։ Տասնամյակներ շարունակ հայկական բրենդին լայն ճանաչում է ունեցել ու վայելել է բարձր գնահատում միջազգային շուկաներում։ Այսօր բրենդիի արտադրությունը մեր գյուղատնտեսության և արտահանումների մեջ զգալի մասնաբաժին ունի՝ ապահովելով հազարավոր աշխատատեղեր արտադրական ամբողջ շղթայում՝ խաղող աճեցնողներից մինչև արտադրողներ և արտահանողներ։ Համաշխարհային շուկայում Հայաստանի մրցակցային դիրքերը պահպանելու և զարգացնելու համար մենք պետք է ապահովենք հայկական բրենդիի ճանաչելիությունը և պաշտպանվածությունը միջազգայնորեն ճանաչված աշխարհագրական նշման համակարգի շրջանակում»,- նշեց Սիրականյանը։

Նա հավելեց, որ նման գործելակերպը թույլ կտա պահպանել հայկական արտադրանքի ինքնատիպությունը, ինչպես նաև նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի արտադրողների և ընդհանրապես խաղողագործության ոլորտի համար։

«Հիմնական բաղադրիչներից մեկը հայկական բրենդիի ամբողջականության ապահովման գործում խաղողի արտադրության, աճեցման լիարժեք իրականացումն է։ Ստույգությամբ փաստաթղթավորելով խաղողի տվյալները՝ կարող ենք երաշխավորել, որ միայն կոնկրետ ռեգիոններում և հատուկ պայմաններում աճեցված խաղողի տեսակներն են օգտագործվում հայկական բրենդիի արտադրության համար։ Խաղողագործության ռեգիստրը հիմք կծառայի որակի ապահովման և բարձրացման, միջազգային մակարդակում սպառողների վստահությունը շահելու համար<- ասաց Սիրականյանը։

Փոխնախարարի հավաստմամբ՝ այս ծրագրի միջոցով հայկական կողմն իրավական, տեխնիկական և ինստիտուցիոնալ դաշտ կձևավորի, որը կապահովի հայկական բրենդիի համապատասխանությունը միջազգային բարձրագույն չափանիշներին։ Ավելին՝ ծրագիրը համահունչ է CEPA-ի շրջանակում Հայաստանի հանձնառություններին ու, բարեհաջող իրագործելով արտադրական նշումների լուրջ համակարգը, Հայաստանն ապացուցում 1, որ հավատարիմ է թափանցիկ, որակյալ և միջազգայնորեն ճանաչված արտադրության չափորոշիչներին։

«Դա ոչ միայն թույլ կտա պաշտպանել հայկական բրենդին չարաշահումից, սխալ օգտագործումից, այլև կբարձրացի արժեքավորությունն ու հեղինակությունն ամբողջ աշխարհում։ Կարևոր է հիշել, որ այս նախաձեռնությունը ոչ միայն նպատակ ունի իրավական դաշտը բարելավել, այլ նաև ամբողջականորեն վերափոխել արտադրության բոլոր փուլերը`ներառյալ սպառողների հետ հարաբերվելը։ Առաջընթացի համար չափազանց կարևոր է համագործակցության շարունակականությունը։ Ծրագրի հաջողությունը նույնպես կախված է այդ գործոնից։ Մենք լուրջ համագործակցություն ունենք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության պատվիրակության հետ։ ՀՀ-ի ու ԵՄ-ի թիմերը լիարժեք նվիրումով ապահովում են ծրագրի հաջողությունը։ Բոլորս հետամուտ ենք նույն նպատակին, որպեսզի հայկական բրենդին լայն ճանաչում և մրցունակություն վայելի միջազգային շուկաներում»,- ասաց փոխնախարարը։

Ըստ նրա՝ նախանշված նպատակներին հասնելը մեկօրյա գործընթաց չէ, անհրաժեշտ է զգուշավոր կառավարում ցուցաբերել, իրականացնել ռազմավարական քայլեր և ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնեցված գործունեություն։

«Մենք կշարունակենք ծրագրի տեխնիկական առաջարկներով շարժվել առաջ, թեև հայկական բրենդիի համար աշխարհագրական նշում ստեղծելը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այլ ռազմավարական որոշում է, որը կպայմանավորի մեր արտադրական արժեքավոր ոլորտներից մեկի ապագան։ Հույս ունենք, որ ծրագրի իրագործումը հիմք կհարթի ավելի ուժեղ, ավելի մրցունակ և միջազգայնորեն հարգված հայկական բրենդիի համար»,- եզրափակեց Սիրականյանը։