«Չոր նավահանգստի» ստեղծման համար բանակցային աշխատանքներ են տարվում միջազգային ներդրողների հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրի քաղաքի «Չոր նավահանգստի» ստեղծման ծրագիրը գտնվում է ընթացիկ կարգավիճակում, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ ծրագրի իրականացման՝ հնարավոր ներդրողներ և օպերատոր ընտրելու նպատակով դեռևս բանակցություններ են տարվում մի շարք միջազգային կառույցների այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Մերձավոր Արևելքի՝ ԱՄԷ, Կատար, Իրաք պետություններում նմանատիպ ծրագրերով զբաղվող կառույցների հետ։

«Չոր նավահանգստի» վերաբերյալ կատարվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրոթյուն, մշակվել են ծրագրի իրագործելիության պլանը, ճանապարհային քարտեզը, շարունակվում են ընթանալ բանակցային աշխատանքներ ներդրողների հետ, այդ թվում՝ միջազգային»,- նշել են նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որ ուղղությամբ ինչ աշխատանքներ են այս պահին կատարվում։

Դեռ նախորդ տարվա հունվարին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև տարվա ավարտը ցանկություն կա «Չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար օպերատոր ընտրել։

2023 թվականի դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը պատրաստել է «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը, իսկ նախորդ տարվա երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատաքները։

«Չոր նավահանգստի» շինարարության կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ նախարարությունից ոչինչ չեն նշել։ Պատկան կառույցից միայն մատնանշել են, որ ծրագրի հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝ ժամկետային դեռևս գտնվում են քննարկման փուլում։

Նշենք, որ տարվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է։

Ծրագրի իրականացումով, ըստ էկոնոմիկայի նախարարության, Գյումրիում կստեղծվեն լոգիստիկ կենտրոն, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի, պահեստային տարածքներ։ Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ` օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը։ Նախագիծը նախատեսում է արդյունաբերական պարկի ստեղծում, արդյունքում՝ նոր աշխատատեղերի ստեղծում, տրանսպորտային համակարգի բարելավում։

Հավելենք, որ «Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով քիչ է տարբերվում ծովայինից, պարզապես նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղային վագոններ և բեռնատարներ։

 

Մանյա Պողոսյան