Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները անդրադարձել են միջազգային ու տարածաշրջանային զարգացումների

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով: Նախարար Միրզոյանն ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ սկսած ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ենթակառուցվածների զարգացում ու դիմակայունության ամրապնդում, փոխգործակցության և ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Տարբեր ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման համատեքստում Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը գոհունակությամբ ընդգծել են Նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ակտիվ դինամիկան և մտքեր փոխանակել հետագա ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումների: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հարցում Հայաստանի ամուր քաղաքական կամքը»,- ասվում է հաղորդագրությունում: