Եվրոպան դեմ է Ուկրաինայում հրադադարին՝ առանց խաղաղության պայմանագրի

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները Փարիզում հրավիրված արտակարգ գագաթնաժողովում հաստատել են, որ պատրաստ են ապագայում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի հանդիպման քննարկման թեմաներին ծանոթ եվրոպացի դիվանագետներից մեկին։

«Մենք պատրաստ ենք տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնց պայմանները կքննարկվեն կողմերից յուրաքանչյուրի հետ՝ կախված ամերիկյան աջակցության մակարդակից»,- նշել է գործակալության աղբյուրը։

Դիվանագետի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները նաև ուշադրություն են հրավիրել Ուկրաինայում կրակի դադարեցման հնարավոր համաձայնագրի վտանգի վրա, եթե դա արվի առանց ամբողջական խաղաղության համաձայնագրերի ստորագրման։

Փարիզի գագաթնաժողովի գլխավոր թեման հարցն էր, թե ինչպես պետք է Եվրոպան արձագանքի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությանը։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Կրեմլի հետ սկսել են ուղղակիորեն քննարկել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ավարտը՝ առանց այդ մասին Կիևին ծանուցելու, իսկ Վաշինգտոնի առաջարկած պայմաններն ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների նկատմամբ վերահսկողության համար չեն ներառում երկրի անվտանգության երաշխիքները։

Գագաթնաժողովից հետո պաշտոնական հայտարարություններ չեն արվել, սակայն դրա մասնակիցներն ավելի ուշ մեկնաբանություններ են տվել լրատվամիջոցներին։ Այսպես, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հանդիպման բոլոր մասնակիցները «նման տեսակետներ» ունեն ներկա իրավիճակի վերաբերյալ, սակայն չի հստակեցրել, թե ինչ է քննարկվում։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Քիր Սթարմերը կոչ է արել ԵՄ երկրներին «ընդունել, որ մտնում ենք նոր դարաշրջան և դադարել անհույս կերպով կառչել անցյալի հարմարավետությունից»:

«Ժամանակն է, որ մենք պատասխանատվություն ստանձնենք մեր անվտանգության, մեր մայրցամաքի համար»,- ասել է բրիտանացի պաշտոնյան։

Այնուամենայնիվ, Կիևը Վաշինգտոնի հետագա աջակցության կարիքն ունի, նշել է նա, «քանի որ միայն ԱՄՆ անվտանգության երաշխիքները կարող են արդյունավետորեն հետ պահել Ռուսաստանին Ուկրաինայի վրա նոր հարձակումից»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի