Հունական Սանտորինի կղզում արտակարգ դրություն է հայատարարվել սեյսմիկ ակտիվության պատճառով․ հազարավոր մարդիկ տարհանվում են

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանն արտակարգ դրություն է հայտարարել Սանտորինի կղզում՝ փետրվարի 1-ից ի վեր Էգեյան ծովի հարավում շարունակվող սեյսմիկ գործողություններից հետո: Երկրի Կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կգործի մինչև մարտի 3-ը։

Ավելի քան 11,000 մարդ լքել է Սանտորինին, շատերն էլ պատրաստվում են դա անել այն բանից հետո, երբ չորեքշաբթի և հինգշաբթի երեկոյան կղզու ափերին 5,2 և 4,7 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Ամորգոս և Սանտորինի կղզիների միջև ընկած տարածքը բառացիորեն ցնցվում է ավելի քան մեկ շաբաթ: Հունվարի 28-ից այնտեղ գրանցվել է ավելի քան 500 փոքր ցնցում։

Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները կղզու բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ էին արել հանգստություն պահպանել, սակայն արդեն յոթ հազար մարդ ծովով լքել է Սանտորինին, չորս հազարը՝ օդային ճանապարհով։ Սեյսմոլոգների նախնական հաշվարկների համաձայն՝ ուժեղ ցնցումներ են տեղի ունեցել մոտավորապես հինգ կիլոմետր խորության վրա։

Կղզում զգալի վնասներ չկան, սակայն Սանտորինիի իշխանությունները նշում են, որ պատրաստվում են տարբեր սցենարների։ Հունաստանի գեոդինամիկայի ինստիտուտի փորձագետները զգուշացնում են, որ փոքր ցնցումների շարքը շարունակվում է, թեև դրանցից շատերն այլևս չեն կարող դասակարգվել որպես այդպիսին, քանի որ գերազանցում են 4 բալի սահմանը։

Ըստ նրանց՝ աշխարհն ականատես է լինում շատ ինտենսիվ ու անսովոր երկրաբանական երևույթի։

Կղզուց տարհանումը բարդանում է վատ եղանակի պատճառով։ Հեռանալ ցանկացողների մեծ թիվը իշխանություններին ստիպել է բացել վթարային լաստանավային ուղիները։

Սանտորինիի և հարակից կղզիների դպրոցները փակ են լինելու մինչև ուրբաթ և, հնարավոր է, ավելի երկար, եթե իշխանությունները նման որոշում կայացնեն: Հրդեհային և բժշկական ծառայություններն ուժեղացվել են Նաքսոս կղզուց ժամանած անձնակազմի կողմից: Կղզի են հասցվել շտապօգնության լրացուցիչ մեքենաներ։

Սանտորինի քաղաքապետարանում տեղակայվել են շարժական օպերատիվ խումբ և պահեստային հեռահաղորդակցության կայան, որն ակտիվացվելու է ուժեղ երկրաշարժի դեպքում կապի հետ կապված խնդիրների պարագայում։

Հունաստանի կլիմայական հարցերի և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտնել է, որ կղզի են ուղարկվել հրշեջ ստորաբաժանումներ, որոնք մասնագիտացած են աղետների արձագանքման գործում, ինչպես նաև փրկարար շների խմբեր:

«Բոլոր ծրագրերն իրագործվել  են։ Զորքեր են տեղակայվել Սանտորինիում և այլ կղզիներում, ուստի մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի