Թուրքիան ծրագրում է Սիրիայում երկու ռազմաբազա ստեղծել․ առաջիկայում Դամասկոսին թուրքական ԱԹՍ-ներ կմատակարարվեն

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում Բաշար Ասադին տապալած ընդդիմադիր կառավարությունը լիովին թարմացնում է ռազմական և անվտանգության դոկտրինը: Թուրքական Turkiye պարբերականը հայտնում է, որ Սիրիայի նոր ղեկավար  Ահմեդ ալ-Շարաայի վարչակազմը, որըն ինտենսիվ դիվանագիտության և համագործակցության կամուրջ է ստեղծել Անկարայի հետ, մի շարք պահանջներ է ներկայացրել սահմանային անվտանգության, ինչպես նաև բանակի վերակառուցման վերաբերյալ:

Դամասկոսի կառավարությունը, որի հիմնական պահանջն Անկարայից անօդաչու թռչող սարքերն են, ցանկանում է, որ սահմանի երկայնքով տեղակայվեն լրացուցիչ ռադարներ, էլեկտրոնային միջոցներ և անվտանգության ինտեգրված համակարգեր, հատկապես, Իսրայելի սահմանային միջանցքը վերահսկելու համար: Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ մոտ ապագայում տեղի կունենա առաջին թուրքական անօդաչու թռչող սարքերի առաքումը։

«Թուրքիայի հակաօդային պաշտպանության տեխնոլոգիան մեծ նշանակություն ունի ահաբեկչական PKK/YPG կազմակերպության սպառնալիքի վերացման և դրանից հետո հնարավոր ահաբեկչական ներթափանցումների դեմ, ինչպես նաև Իսրայելի օկուպացիայի և խախտումների առումով»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ վերջին օրերին թուրք գեներալ Իլքայ Ալթընդաղի գլխավորած այցերի ընթացքում քննարկվել են բազմաթիվ տեխնիկական մանրամասներ, թե որտեղ և ինչպես է տեղակայվելու թուրքական ծագման տեխնոլոգիան։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Թուրքիան այդ երկրի բանակը կպատրաստի երկու ռազմաբազաներում, որոնք հիմնելու է Սիրիայում։

Արաբական աղբյուրների համաձայն՝ Թուրքիան և Սիրիան համատեղ պաշտպանության համաձայնագիր են ստորագրելու։ Ըստ համաձայնագրի, որը նախատեսվում է ստորագրել մոտ ժամանակներս, Անկարան կօգնի Սիրիային, եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի։ Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ թուրքական զինված ուժերը կվերապատրաստեն սիրիական բանակն ու օդաչուներին։ Համաձայնագրի մյուս կետն էլ ենթադրում է, որ Թուրքիան 50 F-16 կործանիչներ կտեղակայի այդ բազաներում՝ կանխելու ցանկացած հարձակում, որը կարող է թիրախավորել երկրի ինքնիշխանությունը, քանի դեռ Սիրիայի ռազմաօդային ուժերը չեն ձևավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի